123ru.net
World News
Февраль
2018

Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, հղում անելով «մոռացված 008 հրամանը», հուշեց՝ որտեղ է «Մարտի 1»-ի բացահայտման հիմնական առանցքը

0

«Մարտի 1»-ի իրադարձություններ հարցով լուծարված փաստահավաք խմբում «Հայ Ազգային Կոնգրեսը» ներկայացրած փորձագետ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական լսումներին ելույթը սկսեց՝ անդրադառնալով ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներին:

Նա նշեց, որ հետևել է քննարկումներին և դիմելով դահլիճում նստած նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նշեց, թե նրա գնահատականի հետ համաձայն չէ, որ ինքը դեպքերից 5 տարի հետո էր դարձել դատախազ և հետագա բացահայտումները բարդ էին լինելու: Քոչարյանը նշեց, թե փաստահավաք խումբը բավական նյութեր է հավաքել, գուցե դրանց մի մասը  հնացել է, բայց դա չի նշանակում, որ նախկինում արվածը չպետք է արժանանա իրավական գնահատականի:

Քոչարյանը նշեց, թե դեպքերից 10 տարի հետո 3 գլխավոր դատախազ է փոխվել, բայց ոչ ոք այդպես էլ չներկայացրեց քննությունը տեղից շարժելու և բացահայտման  ճանապարհը ցույց տալու հնարավորությունը:

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ փաստահավաք խմբից ինքը և «Ժառանգությունը» ներկայացնող Սեդա Սաֆարյանը պատրաստել են 5-րդ զեկույցը, որտեղ անդրադարձել են բանակի ներգրավվածությանը, ինչը, սակայն, ներառված չէ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոյանի զեկույցներում, ներառվել են միայն մյուս երեք զեկույցները: Ըստ նրա՝ բոլոր տեղեկությունները ներկայացվել են հինգ զեկույցով:

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ խմբի՝ իշխանություն ներկայացնող 2 անդամները հետո անհետացան տարածքից ու այլևս չերևացին, սկզբում ասելով, թե  արձակուրդ են գնում, թեև նրանցից ոչ մեկի համար արձակուրդ նախատեսված չէր:

«Բացահայտումները կենսական անհրաժեշտություն են պետության համար, բացահայտումների հնարավորություններն այսօր էլ կան, և եթե կան մարդիկ, որոնց մեղավորությունն ապացուցելի չէ, կան գործում ներգրավված մարդիկ էլ, որոնց մասնակցությունն ապացուցելու կարիք չի զգում»,-ասաց նա:

Փաստահավաք խմբի նախկին անդամը նշեց, որ մինչ այդ դիպուկահարի պատմությունը հստակ փաստով արձանագրված չէր, այդ ուղղությամբ լուրջ աշխատանք են տարել, և փաստերի համադրությամբ պարզել, որ նրանից մեկը, երկուսը չեն եղել, տեղադրված է եղել ձկան խանութի մոտակայքում, սակայն ժամանակի սուղ լինելու պատճառով մինչև վերջ չեն ուսումնասիրել:

Անդրանիկ Քոչարյանը հատկապես ընդգծեց փետրվարի 29-ին ոստիկանությանն Ազգային անվտանգության ուղարկած հաղորդագրությունը, որն, ըստ նրա, հիմք դարձավ ուժային գործողություններ կատարելու համար:

Ըստ նրա՝ գործակալական հաղորդագրությունում նշվում էր, որ ցուցարարները հավաքում են զենք-զինամթերք, փայտեր և այլն, բայց հաղորդագրության հեղինակը դրանց մասին որևէ հիմնավորում չէր ներկայացրել:

Զեկույցի հեղինակը նշեց, որ ԵԽԽՎ  համապատասխան բանաձևով պահանջվում էր փաստահավաք խմբի համար որևէ խոչընդոտ չստեղծել՝ որևէ հարցի պարզաբանման համար, սակայն շատ հարցերում իրենց չհաջողվեց ճեղքել այդ պատնեշը:

«Փաստահավաք խումբը լուծարվեց և հնարավոր չեղավ հասնել փաստի հիմնավորմանը: Այդ հաղորդագրությունը հիմք է եղել կրակի ու ուժի կիրառման, թե դիպուկահարներ եղել են, չեն եղել, որոնք ոչ թե մեկը կամ երկուսն են եղել, ժամանակ էր հարկավոր՝ հասնելու այդ փաստի հիմնավորմանը»,-ասաց նա:  

Անդրանիկ Քոչարյանը խնդրեց այսօրվա զինդատախազին և գլխավոր դատախազին հատկապես ուշադրության դարձնել իրենց ամենակարևոր՝ 5-րդ զեկույցին, որն իրենց հաջողվել է ներկայացնել ամբողջությամբ, թեև նրա տակ ստորագրել են երեք անդամ, քանի որ երկուսը գնացին և չվերադարձան: «Ուշադրություն դարձնեն այն նոր  իրողությանը՝ մոռացված «008 հրամանին», այս հարցը բարձրացնել և հասկանալ, որ 2008թ. փետրվարի 23-ի հրամանը պարտադրած և հրամանն իրականացրած Միքայել Մելքումյանը կանչվի և հարցաքննվի:

Փաստահավաք խումբը կանչեց և հարցաքննեց, և Միքայել Մելքումյանը բացահայտեց, որ բանակը չի մասնակցել, այլ բանակային տրանսպորտային միջոցներ են մասնակցել: Իսկ երբ ապացուցեցինք, որ չկան ոստիկանության զորքերի զինվորներ, այլ կան բանակի այլ ստորաբաժանումերի զինվորներ, խնդիրը մնաց առկախված վիճակում: Սա է լինելու նախաքննական մարմնի համար հիմնական մեխը, որ բացահայտեն, թե ինչն էր պատճառը, որ ԶՈւ-ն, չունենալով ՀՀ-ի ներսում որևէ թշնամի, այդուհանդերձ բերվեց սահմաններից ներս»,-ասաց նա:


Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ եթե դեռ չեն հասցրել իրենց վերջին զեկույցն ընթերցել, այն լավ հիմք է՝ նախաքննությանը հնարավորություն տալ և ուժային ամբողջ խճանկարի մասնակցությունը բացահայտել: «Ոչ թե լսել դատախազության զեկույցը, որը տասը տարի է՝ կրկնվում է: Չեմ ուզում նույն զեկույցը տասնմեկերորդ տարում լսել, նոր քննությունը հնարավորություն կտա, «Մարտի մեկը» փակելով, լուծել այն խնդիրները, որոնք մեզ ամեն օր թուլացնում են»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин рассказал, как проект «Чистое небо» преобразил Москву


Спорт в России и мире
Москва

В Калмыкии состоялся фестиваль уличной культуры и экшн-спорта «Уличная классика»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Девушки с характером: Касаткина победила Андрееву в эпичном финале турнира WTA в Нинбо


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Ключевском парке установили знаки запрета проезда автомобилей





Путин в России и мире
Москва

Автоэксперт Ермилов рассказал, за какие «хитрости» с номерами могут лишить прав


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко описал ужасы жизни москвичей




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Названа «тайная» цель встречи главы Пентагона с Зеленским


Навальный в России и мире
Москва

Лавров: никто никогда не узнает, какой диагноз немцы поставили Навальному



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Коммерсантъ

Детсад пристроили к театру кукол // Экс-главе камчатской «Службы заказчика Минстроя» инкриминируют мошенничество



Москва

Сергей Собянин рассказал, как проект "Чистое небо" преобразил Москву

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net