Է. Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Փետրվարի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երեկ Բրյուսելում հագեցած օրակարգով, արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, և կարևորեց ԵՄ հետ շարունակական ակտիվ երկխոսությունը: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին […]