Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը 42-րդն էր Օլիմպիական խաղերում (տեսանյութ)
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր ելույթ է ունեցել Հայաստանի վերջին ներկայացուցիչը` լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:
18-ամյա հայ մարզիկը հատուկ ոլորավայրէջք մրցաձևում գրանցել է 2 րոպե 08.08 վայրկյան արդյունք և զբաղեցրել է 42-րդ տեղը: Հատկանշական է, որ Կարապետյանը տարիքով ամենափոքր մասնակիցն էր այս մրցաձևում:
Վերջինս մրցումից ընդամենը մի քանի օր առաջ էր սկսել մարզվել:
Հիշեցնենք` ավելի վաղ դահուկորդ Միքայել Միքայելյանը տղամարդկանց 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում ցուցադրել էր 39:01.4 արդյունք և զբաղրել 83-րդ տեղը:
Դահուկորդը զբաղեցրել էր 72-րդ տեղը սպրինտ մրցաձևում` 3:37.40 արդյունքով (+28.86):
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կատյա Գալստյանն էլ դահուկավազքի կանանց ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում զբաղեցրել է 72-րդ տեղը` ցույց տված 30:25.1 արդյունքով: