«Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Լեգանեսի» նկատմամբ (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Լեգանեսին» և հաղթեց 3:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը: 6-րդ րոպեին աչքի ընկավ Ունաի Բուստինստան:
11-րդ րոպեին Լուկաս Վասկեսը խփեց պատասխան գնդակը: 29-րդ րոպեին Կասեմիրոն առաջ մղեց «Ռեալին»: Խաղավերջում հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Սերխիո Ռամոսը, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը:
Այս խաղից հետո «արքայական ակումբը» 48 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղ: «Լեգանեսը» 29 միավորով 13-րդ տեղում է:
«Լեգանես»-«Ռեալ»` 1:3
Գոլերը` Բուստինսա (6) - Վասկես (11), Կասեմիրո (29), Ռամոս (90, 11 մետրանոց)
