Добавить новость
123ru.net
World News
Февраль
2018

Եվրոպական միությունը և Հայաստանը ստորագրեցին Գործընկերության առաջնահերթությունները

0
Այսօր Բրյուսելում Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը:


Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժինը, փաստաթուղթը սահմանում է առաջիկա տարիների համատեղ քաղաքականության գերակայությունները նոր՝ Եվրոպական միություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին համահունչ:


Համագործակցության չորս ոլորտներն են՝



Կառույցների հզորացում և պատշաճ կառավարում:
Տնտեսական զարգացում և շուկայի հնարավորություններ:
Միակցվածություն, էներգաարդյունավետություն, բնապահպանություն և կլիմա
Շարժունություն և մարդկանց միջև շփումներ:


Գործընկերության առաջնահերթությունները առանցքային նշանակություն կունենան մինչև 2020 թվականը Հայաստանին տրամադրվելիք ԵՄ աջակցությունն առաջնորդելու հարցում: Նշյալ ժամանակահատվածում ԵՄ-ն կողմից Հայաստանին հատկացվել է 160 մլն եվրո՝ ներդրում կատարելու կրթության և նորարարության և այլ ՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար առանցքային ոլորտներում:


«Մեր նոր Համաձայնագրի հետ զուգորդված, որը ստորագրել ենք միայն երեք ամիս առաջ Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, մենք վերահաստատում ենք դրական արդյունքների ձեռքբերմանն ուղղված մեր համատեղ հանձնառությունը այն ոլորտներում որոնք իրոք կարող են դեպի դրական փոխել մարդկանց կյանքը, թե՛ Եվրոպական միությունում և, թե՛ Հայաստանում», ֊ նշել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: ֊ «Մենք շարունակում ենք ներգարվվածությունն ու գործունեությունը և աշխատում ենք այդ հանձնառություններն իրականություն դարձնելու ուղղությամբ», ֊ ասել է ԵՄ ներկայացուցիչը:


«Ողջունում եմ Գործընկերության առաջնահերթությունների ընդունումը Եվրոպական միության և Հայաստանի միջև: Այն հանդիսանում է մեր երկկողմ հարաբերությունների տարբերակման անմիջական արդյունքը, որը կառուցում ենք փոխադարձ շահերի հիման վրա: Այն ուղի կհարթի մեր փոխհարաբերությունների համար, որոնք նպատակ ունենշոշափելի օգուտներ բերել Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքում», ֊ ասել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը:


Հանդիպմանը Բարձր ներկայացուցիչը և նախարարը հնարավորություն են ունեցել քննարկելու Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները ավելի լայն շրջանակում, այդ թվում, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման պլանները, որը ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաև քննարկելու 2020 թվականի 20 արդյունքների առաջընթացը: Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի օրենսդրության մոտարկում Եվրոպական միության օրենսդրությանը: Համաձայնագրի իրականացումը կոնկրետ օգուտներ կբերի քաղաքացիներին, այդ թվում, տնտեսական աճի աշխատատեղերի ստեղծման, անվտանգության և բնապահպանական չափանիշների բարելավման միջոցով, ինչպես նաև ավելի արդար կանոնների ներդրման միջոցով, երբ դա վերաբերում է մրցակցությանը և պետական գնումներին:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net