Добавить новость
123ru.net
World News
Февраль
2018

Մինչ թուրքերը ռուսին խաբում են ու իրենց հետ լավ խաղ են խաղում, նոր սրացում, պատերազմ չի լինի. Արկադի Տեր-Թադևոսյան

0

ՀՀ ԶՈւ գեներալ-գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանի աշխարհայացքը պատերազմները փոխել են, ավելին՝ նա հատկապես Արցախի ազատագրական շարժումից հետո կյանքին այլ կերպ է նայում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց գեներալ-գնդապետը՝ խոսելով Արցախյան շարժման 30-ամյակի մասին: Թադևոսյանը չի ցանկանում խոսել այս ընթացքում թույլ տված բացթողումներից, թեպետ շեշտում է, որ ամեն ինչ լավ տեսնում ու գիտակցում է:

«Ես ամեն ինչ իսկապես լավ հասկանում եմ, ճշմարտությունը գիտեմ, այդ ափսեի մեջ եփել եմ: Եղել են լավ ու վատ կողմեր, վատ կողմերը մասնագետները գիտեն, կան, որևէ մեկի համար գաղտնիք չէ, բայց նաև լավի մասին պետք է խոսենք: Վատն այն է, որ մենք, ունենալով պատմություն, անցյալ, չենք կարողանում հիմնավորել, իսկ թշնամին, որը պարտված է, անցյալ չունի, պատմություն չունի, իրեն զարգացրել է ու ցույց է տալիս: Սրա վրա եմ զարմանում: Բայց պատերազմի միջով անցել եմ, աշխարհընկալումս փոխվել է, ու ես ուրախ եմ նաև նրա համար, որ այստեղ նստած քո հետ խոսում եմ»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Արցախյան շարժման 30-ամյակը նշվում է ազատամարտիկների սոցիալական դժգոհությունների ֆոնին, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց.«Ձեր ասածի մեջ ճշմարտության հատիկ կա, բայց պետություն, երբ լավ բաներ է անում դրա մասին չեն խոսում, իսկ մի բացթողման մասին շատ անգամ մատնացույց  են անում: Մենք երկրապահների և այլ կազմակերպություններն ունենք, որոնք օգնում են: Այսօր վերականգնողական կենտրոն է բացվել, Պաշտպանության նախարարը լավ ծրագիր է մշակել, որոնք վերաբերում են բնակարանային, սոցիալական խնդիրներին, հաշմանդամներին, ինչպես նաև առաջնագիծ է ուժեղացվել և այլն:  Մենք չունենք տնտեսական լուրջ հնարավորություններ այլ, ավելի մեծ ծրագրեր անելու համար, մեր երկրում փոփոխություններ լինում են, բայց դրական կողմերը շատ քիչ են նկատվում»:

Անկախ ամենից՝ գեներալ-գնդապետը գտնում է, որ Արցախյան շարժումը պետք է մեծ շուքով նշվի, քանի որ հայոց բանակը հենց այդ ժամանակ է հիմնադրվել: Նա հիշեցրեց, որ մինչ Արցախի ազատագրումը հայերը կորուստներ են ունենում:

«Ժամանակին մենք նահանջում էինք, իսկ այդ ժամանակ ազատագրեցինք, մենք պետք է խոնարհվենք այն մարդկանց առաջ, որոնք զոհվել են: Գիտեք՝ ես ՀՀ-ում չեմ եղել, ինձ թվում էր, թե ես գալու եմ, սովորեցնեմ, բայց ես եկա ու ինքս իրենցից սովորեցի: Մենք պետք է դասեր քաղենք այդ ժամանակաշրջանից, հիմնվենք դրանց վրա: Ես Արցախյան շարժման ժամանակ սովորեցի, ես այդ ժամանակ տեսա մարդկանց, որոնք պատրաստ էին հանուն հայրենիքի զոհվել, ես տեսա, թե ինչպես կարելի է երկիրդ սիրել, գնալ ու զոհվել: Այս առումով ես բախտավոր մարդ եմ»,- ընդգծեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Գեներալ-գնդապետը, խոսելով  հայ-ադրբեջանական պատերազմի հնարավորության մասին, այդ թվում նաև ԱՄՆ հետախուզական ծառայության հայտարարության  համատեքստում, ասաց, թե ինքը բավականին լուրջ է վերաբերում այդ ծառայության հայտարարություններին, քանի որ 90 տոկոս դեպքերում ճիշտ էլ լինում, բայց այնպես չէ, որ անսխալ են վերլուծում:

«Իրենք նաև սխալներ ունեն, սխալը նրա մեջ է, որ ՀՀ-ն  ու Ադրբեջանն իրենք իրենցով չեն որոշում կայացնում, քանի որ կռվել են Թուրքիան ու ՌԴ: Հիմա ՌԴ-ի հետ խնդիր կունենան, կստեղծե՞ն ամերիկացիներն այդ խնդիրը, թե՝ոչ, դեռևս պարզ չէ: Կարծում եմ՝ նոր սրացում, պատերազմ չի լինի: Մինչ թուրքերը ռուսին խաբում են ու իրենց հետ լավ խաղ են խաղում, սրացում չի լինի»,- նշեց Արցախյան շարժման մասնակիցը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների՝ Երևանի գրավման հետ կապված, գեներալ-գնդապետն ասաց, թե Ալիևը պատահական հայտարարություններ չի անում, իսկ այդ հայտարարությամբ միջազգային հանրության տրամադրություններն էր շոշափում:

«Ալիևը գրագետ է, մենք չպետք է կարծենք, թե ինքը միայն խոսում է: Նա նման հայտարարություն արեց,  որ հասկանան, թե ով կարող Ադրբեջանին հակազդել: Եթե նման հայտարարություն լիներ Իսրայելի դեմ, ապա ԱՄՆ–ն, նույնիսկ ՌԴ-ն կարձագանքեր: Բայց այս անգամ Զախարովան խոսեց մեր կողմից:  Հնարավոր է՝ կոնկրետ պետությունը  չարձագանքի, բայց կա նաև պատգամավորական ուժը, որոնք հստակ գնահատականներ են տալիս, այդ թվում նա ԵԽ-ում,  իհարկե, այնքան չէր, որքան կլիներ Իսրայելի  դեպքում, բայց եղան որոշ գնահատականներ»,- եզրափակեց Արկադի Տեր-Թադևոսյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net