Ներկայացվել է Ferrari-ի ամենահզոր սուպերքարը՝ V8 շարժիչով (լուսանկարներ)
Իտալական Ferrari ընկերությունը ներկայացրել է իր 8 մխոցային շարժիչով ամենահզոր սուպերքարը, որն ստացել է 488 Pista անվանումը: Այն հանդիսանում է 488 GTB մոդելի նորացված տարբերակը:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, նորույթը համալրված է 3.9 լիտր ծավալային, V8 երկտուրբո շարժիչով, որը 720 ձիաուժ հզորություն է զարգացնում:
Ավտոմեքենայի քաշը 1280 կգ է, որը 90 կգ-ով ավելի թեթև է, քան 488 GTB-ն: Այս արդյունքին ավտոարտադրողը հասել է կառուցման մեջ ածխապլաստիկի լայն կիրառման շնորհիվ: Այդ նյութից պատրաստված են մեքենայի կապոտը, երկու թափարգելը, ինչպես նաև կառավարման վահանակը:
100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2.85 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 340 կմ/ժամ:
Նորույթի պրեմիերան կկայանա Ժնևի ավտոսրահում:
