Air France-ի աշխատակիցների գործադուլի պատճառով հետաձգվել է Փարիզից հեռավոր չվերթների կեսը
Air France ավիաընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով հետաձգվել է Փարիզից հեռավոր չվերթների կեսը: Այդ մասին հայտարարել է ավիափոխադրողը, հաղորդում է Associated Press-ը:
Բացի այդ, ժամանակավորապես չեն իրականացվում միջին հեռավորության չվերթների 25 տոկոսը և կարճ թռիչքների 15 տոկոսը:
Air France-ի աշխատակիցների գործադուլը շարունակվելու է ամբողջ օրը: Աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում:
«Air France-ը ցավում է ստեղծված իրավիճակի համար և ձեռնարկում է բոլոր ջանքերը՝ նվազագույնի հասցնելու համար ուղևորների համար գործադուլի պատճառով ստեղծված անհարմարությունները»,- նշվում է հաղորդագրությունում:
Ավիաընկերության ղեկավարությունում խորհուրդ են տվել ուղևորներին հետաձգել ուղևորությունը կամ փոխել տոմսերն ավելի ուշ ժամկետների:
