Աղասի Դարբինյանը և Ռուբեն Վարդազարյանը նշանակվել են Վարչական և Երևանի դատարանների նախագահներ
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Այս ամիս ընդունված Դատական օրենսգրքով Երևան քաղաքում գործում է մեկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ առնվազն 62 դատավորի թվակազմով: Մինչ այժմ, հիշեցնենք, Հայաստանի մայրաքաղաքում գործում էին 7 առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ՝ ըստ վարչատարածքային բաժանումների:
