2040 թվականին Թուրքիայի բնակչությունը կարող է անցնել 100 միլիոնից
Թուրքիայի բնակչությունը 2040 թվականին կարող է անցնել 100 միլիոնի շեմը, նման ուսումնասիրություն է հրապարակել Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK), փոխանցում է diken.com.tr կայքը:
Ըստ զեկույցի՝ եթե երկրում ժողովրդագրական աճը պահպանի ներկայիս տեմպերը, ապա 2023 թվականին Թուրքիայի բնակչությունը կհասնի 86 մլն-ի, իսկ 2040-ին կանցնի 100 մլն-ի շեմը:
Հաշվարկը ցույց է տալիս, որ նման տեմպերով 2080 թվականին բնակչությունը կհասնի 107 մլն 100 հազ. 904-ի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բնակչության թվաքանակը 2017 թվականին հատել է 80 մլն-ի շեմը։ Ուսումնասիրությունները փաստել են, որ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմել է 80.810.525 մարդ: Հայտնի է, որ 2016 թվականի համեմատ Թուրքիայի բնակչությունն անցյալ տարի ավելացել է 995.654-ով՝ գրանցելով 12.4% բնական աճ:
Բնակչության թվաքանակով առաջատարը Ստամբուլն է, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է 15.029.677 մարդ, այսինքն՝ երկրի ընդհանուր բնակչության 18.6 %-ը:
