Добавить новость
123ru.net
World News
Февраль
2018

9-ամյա դստեր հետ կամրջից նետված Գայանե Հարությունյանի աշխատավարձը ռեզերվ տեղափոխվելուց հետո պահպանվել էր, ավելին՝ նրան այլ պաշտոնում էին նշանակել. ԱԻՆ մամուլի խոսնակ

0

Երևանում օրերս 9-ամյա դստեր հետ կամրջից նետված Գայանե Հարությունյանը և նրա մայրը «ՀՀ Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 4-րդ գլխի 21-րդ հոդվածի համաձայն՝ հոկտեմբերի 18-ից տեղափոխվել էին Քաղաքացիական ծառայության կարճաժամկետ ռեզերվ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:

«Սա նշանակում է, որ շուրջ 6 ամիս նրանք շարունակելու էին ստանալ իրենց աշխատավարձը` առանց որևէ փոփոխության, և համարվում էին քաղաքացիական ծառայող՝ հնարավորություն ունենալով նշանակվելու քաղաքացիական ծառայության մեկ այլ պաշտոնի»,- ասաց նա:

Գնդոյանը նաև նկատեց, որ նախարար Դավիթ Տոնոյանը, ընդառաջելով Գայանե Հարությունյանի՝ իր մասնագիտական գործունեությունը համակարգում շարունակելու դիմումին, հանձնարարել է, որ նրան աշխատանքի ընդունեն «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային սեյսմակայունության կենտրոնի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման առաջատար մասնագետի պաշտոնում, որտեղ աշխատել է 2017թ.-ի դեկտեմբերի 1-ից:

«Հաշվի առնելով Գայանեի աշխատանքային փորձը նախարարությունում՝ նրան ընդառաջել են և նշանակել զգալիորեն ավելի բարձր աշխատավարձ, քան նախատեսված է ՊՈԱԿ-ում առաջատար մասնագետի պաշտոնի համար: Գերատեսչությունում առհասարակ և ՊՈԱԿ-ում մասնավորապես ընդունված է հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցել աշխատակիցներին՝ ըստ անհրաժեշտության: Դեպքեր են եղել, երբ աշխատակիցները դիմել են որևէ  հարցի վերաբերյալ ֆինանսական օգնություն ստանալու համար, և երբևէ նախարարության աշխատակազմը չի մերժել աջակցելու հարցում, սակայն Գայանեի կողմից անգամ նման դիմում չի եղել»,- ընդգծեց Նանա Գնդոյանը:

ԱԻՆ մամուլի խոսնակը նաև նկատեց, որ դեռևս պարզ չեն Գայանեի ինքնասպանության դրդապատճառները. «ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական վարկածով կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով, այսինքն՝ դեռ պարզ չեն կամրջից վայր ընկնելու պատճառները և հանգամանքները:

«Ուստի խնդրում ենք մինչև քննության ավարտը հնարավորինս զերծ մնալ տարբեր վարկածներ առաջ քաշելուց ու գնահատականներ տալուց»,- շարունակեց Նանա Գնդոյանը:

Հիշեցնենք, որ ԱԻՆ աշխատակից Գայանե Հարությունյանի և նրա դստեր դիերը հայտնաբերել են փետրվարի 15-ին Դավթաշենի կամրջի տակ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net