Պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Ծառուկյան» խմբակցության նախագծին
Կոալիցիոն երկու ուժերի՝ և՛ ՀՅ Դաշնակցության, և՛ Հանրապետականի հանձնաժողովի անդամները դեմ էին առաջարկվող նախագծին։ Նախագծին կողմ քվեարկեցին ընդդիմադիր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները։
Նշենք, որ խմբակցությունն առաջարկում էր հրաժարվել գործող ռեյտինգային ընտրակարգից և անցնել պարզ՝ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի։
