Добавить новость
123ru.net
World News
Февраль
2018

Թուրքը դու ես. դատախազ Պետրոսյանը ենթարկվեց դատական սանկցիայի, Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանն ու Սմբատ Բարսեղյանը հեռացվեցին նիստերի դահլիճից (տեսանյութ)

0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը։

Նախորդ նիստին գործով պաշտպանները չէին ներկայացել, ինչից ելնելով՝ դատարանը գործում հանրային պաշտպան ներգրավելու որոշում էր կայացրել՝ հիմնավորելով, որ դա պայմանավորված է պաշտպանների վարքագծով։

Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելիս Արայիկ Խանդոյանն ասաց, որ ինքը ոչ թե պաշտպաններ, այլ եղբայրներ ունի՝ ի դեմս հետևյալ անձանց.

«Ես պաշտպան ունեմ,փառք Աստծու,Արայիկներս,Մուշեղս,մենք մերոնցով էլի։Եթե ձեզ համար պարտադիր պայման է, որ հանրային պաշտպան ունենանք, ապա, ներեցեք,բայց մեզ պարտադիր մի հատ աղջիկ է պետք ձեր լավերից»։

Դատարանը Խանդոյանին հորդորեց կոռեկտություն դրսևորել։

Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս Վարուժան Ավետիսյանն ասաց, որ բոլորը ռեժիմի գործիքներն են.

«Հետևաբար դուք ձեր արածն արե՛ք, մենք էլ մեր անելիքի կեսն արել ենք, կեսն էլ կանենք այն ժամանակ, երբ ժողովուրդը ոտքի կանգնի»։

Ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ ասաց. «Եթե երկրի նախագահը ադրբեջանցուն հրապարակային ասում է՝ դու իմ հայրենակիցն ես, դուք էլ այդ նույն նախագահի կողմից նշանակվածն եք, ես ձեզ ի՞նչ ասեմ»։

Պավել Մանուկյանը ևս իր համար հանրային պաշտպանի ներգրավմանը դեմ արտահայտվեց։

Երբ որոշման վերաբերյալ իր դիրքորոշումն էր հայտնում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, ամբաստանյալները խոսեցին տեղից և թույլ չտվեցին դատախազին հայտնել իր դիրքորոշումը։

Պավել Մանուկյանը մեղադրողի հասցեին ասաց. «Ինչու՞ եք թուրքին այստեղ նստեցրել»։

Դրան ի պատասխան՝ դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց. «Թուրքը դու ես»։

Դատարանը դատախազի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար երեք անգամ դատական սանկցիա կիրառեց Պավել Մանուկյանի նկատմամբ, իսկ այնուհետև նրան դահլիճից հինգ ժամով հեռացնելու որոշում կայացրեց։

Պավել Մանուկյանի հեռացնելու ժամանակ նրա հասցեին խոսք ուղղեց նաև մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Նրան ևս դատարանը ենթարկեց դատական սանկցիայի՝ նախազգուշացում։

Դատարանին չենթարկվելու համար դահլիճից հեռացվեց նաև Արայիկ Խանդոյանը՝ տասը ժամով։

Դատական նիստը խոչընդոտելու համար դահլիճից տասը ժամով հեռացվեց նաև Սմբատ Բարսեղյանը։

Այդ ընթացքում մեղադրող կողմից և ամբաստանյալների կողմից փոխադարձ հասցեական արտահայտություններ էին հնչեցվում,սակայն լարված իրավիճակը տևեց մի քանի րոպե։

Դատարանը հանրային պաշտպաններ ներգրավելու հարցը քննարկեց և որոշում կայացրեց երեք հանրային պաշտպանի ներգրավել որպես Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի հանրային պաշտպան։

Դատական նիստը շարունակվում է։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net