Добавить новость
123ru.net
World News
Февраль
2018

Աթեշյանն է ներքաշում պետությանը այս խաղի մեջ, ոչ թե պետությունը նրան. կարծիքներ

0

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը և պոլսահայ երաժիշտ Պողոս Եղիազարն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Պոլսո հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդի պաշտոնը վերստին ստանձնելուն:

Արագած Ախոյանը, խոսելով Պոլսի զարգացումներից, ասաց, որ անտարբեր չեն մեր հայրենիքում կատարվող գործընթացների նկատմամբ, քանի որ Արևմտյան Հայաստանը մեր հայրենինքն է, իսկ պոլսահայությունը՝ մեր անբաժանելի մասը: 

«Մենք ամեն օր պատրաստ ենք այս հարցի շուրջ խոսելու, քանի որ մինչև հարցը լուծում չունենա, դեպքերը զարգանալու են: Մենք չէինք պատկերացնի, որ մի օր գնալու ենք Մայր Աթոռում միտինգի, բայց երեկ արեցինք, քանի որ ստիպած էինք գնալ այդ քայլին, քանի որ հնարավորինս ճնշելու բոլոր խողովակները օգուտ չեն տվել, ընդհակառակը՝ մենք տեսանք, թե ինչպիսի «զորբայության» շնորհիվ մարդը ինքը մատաղ եղավ թուրքական իշխանություններին»,- ասաց նա՝ նկատի ունենալով Աթեշյանին:

Չնայած դրան՝ Ախոյանը համաձայնեց, որ Մայր Աթոռը նեյտրալ քաղաքականություն պետք է վարի, բայց բոլոր սահմաններն արդեն անցել են, և պետք է լինի՝ կամ-կամ:

Արագած Ախոյանը նշեց, որ թյուր կարծիք կա, թե այդ ամենը կատարվում է  թուրքական  իշխանությունների պատճառով: «Լկտիության գագաթնակետն էր՝ թուրքական իշխանություններին ներքաշել կեղտոտ գործողությունների մեջ՝ հայտարարելով, որ Էրդողանն իր եղբայրն էր»,- ասաց նա՝ մեջբերելով կրկին Աթեշյանին: Նա շեշտեց, որ ոչ մեկը չի ասում, թե վատ հարաբերություններ է ունեցել թուրքական իշխանությունների հետ, բայց պետք չէ հայտարարել, որ Էրդողանն իր եղբայրն է:

«Այստեղ կա մեծ խորամանկություն և պրովոկացիա հատկապես թուրքական իշխանությունների նկատմամբ: Պոլսո համայնքն այսօր պառակտված, մի տեսակ քայքայված վիճակում է, բազմակարծիք են, մեծ մասը չեն ընդունում որոշումը, իսկ մի մասը գործարարներ են, որոնք ունեն մեծ կապիտալ և իշխանություններին հակառակ գնալ չեն ցանկանում»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ կանեն, որ արդարությունը վերականգնվի: 

Պողոս Եղիազարն ասաց, որ իրենք չունեն աշխարհիկ ղեկավար: «Այսօր Աթեշյանի ձեռքով եկեղեցին ահաբեկված է»,- ասաց նա:

Խոսելով Պոլսում տրամադրվածությունների մասին՝ նա նշեց, որ ընդհանուր բողոք կա, որ փսփսոցներով, սոցցանցերում է լսելի: «Մարդիկ համընդհանուր քայլի չեն գնում, և մենք չենք հրահրում դուրս գալ փողոց»,- ասաց պոլսահայ երաժիշտը:

Ինչ վերաբերում է Մայր Աթոռի միջամտությանը, ապա Պողոս Եղիազարն ասաց, որ ներքին կարգով բոլոր աթոռներն ինքնավար են, և Էջմիածինը չի կարող ներքին կառավարման հարցին միջամտել:

«Բայց եթե եպիսկոպոսային կարգն Էջմիածնից են ստանում, ապա կարծում եմ՝ պատժամիջոցներ էլ ունեն: Մեզ օգնելու հարցում մեծ դեր ունի կրոնական ժողովը, որ կանգնի համայնքի կողքին»,- ասաց նա և նշեց, որ Աթեշյանը էջմիածնում չակերտավոր հրաժարական էր ներկայացնում, իսկ թուրքական իշխանություններին ասում էր՝ հրաժարական չի տվել:

«Այս երկակի խաղը փակուղի մտցրեց: Աթեշյանն է  ներքաշում պետութանը այս խաղի մեջ, ոչ թե պետությունը՝ նրան»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net