Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Բուլղարիայում
«Գանձասար-Կապանի» 22-ամյա կիսապաշտպան Սարգիս Շահինյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում:
Հայ ֆուտբոլիստը մի քանի մարզում է անցկացրել «Մոնտանա» ակումբի հետ, տեղեկացնում է «Football24»-ը:
Բուլղարիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը գոհ են մնացել Շահինյանից:
Հաղորդվում է,որ տրանսֆերի հարցում մեծ դերակատարություն են ունեցել «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Վիկտոր Շիշկովը, և գործակալ Միխայիլ Միխայլովը, որն արդեն հայ ֆուտբոլիստների 6 տրանսֆեր է իրականացրել` մեկը Բուլղարիայում, երկուսը` Չինաստանում, և երեքը` Լեհաստանում:
Հիշեցնենք` Սարգիս Շահինյանը 2016 թվականից է հանդես գալիս «Գանձասար-Կապանում», իսկ Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կապանյան թիմի կազմում 15 հանդիպում է անցկացրել:
