Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրենը դատապարտվեց տասնօրյա կալանքի
Հունվարի 28-ին Նավալնիի աջակիցները «Ընտրողների գործադուլ» (the voters' strike) խորագրով բողոքի ակցիաներ անցկացրեցին Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում: Նրանք դժգոհում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ, որն Ալեքսեյ Նավալնիին չգրանցեց որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու մարտի 18-ի ընտրություններում:
