Добавить новость
123ru.net
World News
Февраль
2018

Հայաստանում ստվերը գոյություն ունի իշխանության գիտությամբ, և ավելի շատ խոշորներն են ստվերում. Վ. Խաչատրյան

0

ՀՀ տնտեսությունում առկա ստվերի պատճառով տարեկան մոտ 2 մլրդ դոլարի լրացուցիչ գումար ենք կորցնում: Սրանք զուտ կոպիտ հաշվարկներ են, բայց սրա շղթայական էֆեկտը շատ ավելի մեծ է լինում, քան կարելի է պատկերացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ում ստվերի գոյությունը պայմանավորված է իշխանության գիտությամբ, և դա դասական ստվեր չէ: «15%-ից ավելի ստվերային տնտեսություն ունենալը անհանգստացնող է, և տվյալ երկրները պետք է համապատասխան միջոցներ ձեռք առնեն, որ դա կրճատեն: Հակառակ դեպքում, դա հետագայում դառնում է լուրջ միջոց քաղաքական նպատակներ իրականացնելու համար, ինչին մենք ականատես ենք լինում այսօր Հայաստանում»,- նշեց տնտեսագետը:

- Պարո՛ն Խաչատրյան, Արժույթի միջազգային հիմնադրամն օրերս հրապարակել է ստվերային տնտեսությունների մասին զեկույցը, ըստ որի՝ 2015 թվականին Հայաստանում ստվերային տնտեսության չափն ամենափոքրն է եղել Հարավային Կովկասի երկրների շարքում՝ 36%: 2015-ին տարածաշրջանում ստվերային տնտեսության ամենաբարձր ցուցանիշը ունեցել է Վրաստանը՝ 53%, ապա Ադրբեջանը՝ 43,6%: Հարևան երկրներում իսկապե՞ս նման վատ իրավիճակ է, և Հայաստանի մասով արված վերլուծությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Եթե մենք խոսում ենք փաստաթղթի մասին և հղումներ ենք անում, ուրեմն պետք է նախևառաջ հասկանանք մեթոդոլոգիան: Հիմա եթե նույն համեմատությունը ոչ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան շրջանակներում, այլ ավելի մեծ՝ նախկին խորհրդային երկրների շրջանակով անենք, ինձ համար և, կարծում եմ, շատերի համար հարց է առաջանում՝ ինչպես է եղել, որ Տաջիկստանում ավելի ցածր է ստվերային տնտեսության տոկոսը, քան Վրաստանում: Իրականում ես համոզված եմ, որ Վրաստանի հետ կապված թվերը չեն համապատասխանում իրականությանը: Այստեղ մեթոդոլոգիայի խնդիր կա, որովհետև ստվերային տնտեսության մեջ մտնում է ոչ ֆորմալ աշխատուժը, ընդհանրապես ոչ ֆորմալ բնագավառը: Հարց է, թե Հայաստանն ու Վրաստանը որքանով են դա հաշվի առնում իրենց համախառն ներքին արդյունքի հաշվարկների ժամանակ: 2011-2012 թթ. մեզ մոտ փոփոխություններ տեղի ունեցան ՀՆԱ հաշվարկման համար, և փոփոխությունների արդյունքում որոշակի ավելացում եղավ: Հաշվի առան, որ որոշակի մեթոդով ոչ ֆորմալ բնագավառը մտցնում են հաշվարկվող տնտեսության մեջ: Այսինքն, ստվերայինը դարձել է ոչ ստվերային: Հիմա Վրաստանում, ամենայն հավանականությամբ, այդ մեթոդոլոգիային չեն անցել: Նույն Ադրբեջանի 43,6%-ն էլ ինձ համար շատ տարօրինակ է, որովհետև այնտեղ ստվերային տնտեսության մակարդակը շատ ավելի բարձր պետք է լինի: Իրական կյանքի հետ համեմատության համար մի քիչ անհամապատասխանություն կա այստեղ:

-Ի՞նչ եք կարծում, հարևան երկրների համեմատ մեր ստվերային տնտեսությունը՝ 36%-ը, բավարար է:

- Ոչ, այն, ինչը որ կա, դա էլ է անհանգստացնում: Եթե մենք ունենք 36% ստվերային տնտեսություն, և տարածաշրջանում դա ամենացածրն է, դա դեռևս չի նշանակում, որ լավ է:

- Նշեցիք, որ իրական կյանքի հետ համեմատության համար մի քիչ անհամապատասխանություն կա ԱՄՀ զեկույցում: Ձեր հաշվարկներով՝ իրական պատկերը ՀՀ-ում ինչպիսի՞ն է, ստվերային տնտեսությունը 36%-ից շա՞տ հեռու է:

- Նախկինում էլ, որ գնահատականներ էին տրվում նույն միջազգային կառույցների կողմից, Հայաստանի ստվերային տնտեսության չափը վերջին տարիներին գնահատվում էր 40%-ի չափով: Հիմա այս թիվը իրականությանը որոշ չափով մոտ է, բայց 40%-ը ևս բավականին լուրջ թիվ է: Մի ուրիշ հանգամանք էլ կա, եթե Դուք ամբողջ փաստաթուղթը նայեք, չկա մի երկիր, որտեղ ստվերային տնտեսություն գոյություն չունի, անգամ Շվեյցարիայում 7.2% ստվերային տնտեսություն կա, որովհետև նույն շուկայական տնտեսության տրամաբանության մեջ է: Իսկ մեր նման երկրներում, որտեղ զարգացած տնտեսություն չկա, մենք ընդամենը զարգացողների շարքում ենք, նորմալ չափանիշ է համարվում մինչև 15%-ը: 15%-ից ավելին անհանգստացնող է, և տվյալ երկրները պետք է համապատասխան միջոցներ ձեռք առնեն, որ այդ ստվերային տնտեսությունը կրճատվի: Դա հետագայում դառնում է լուրջ միջոց քաղաքական նպատակներ իրականացնելու համար, ինչին մենք ականատես ենք լինում այսօր:

- Ըստ Ձեզ՝ Հայաստանում ինչպե՞ս հնարավոր կլինի այդ 36% ստվերային տնտեսությունը կրճատել և հասցնել Ձեր նշած 15% շեմին:

-Եթե այդպիսի քաղաքական խնդիր դրվի, այդպիսի որոշում լինի, հնարավոր է: Իհարկե, դրանից կախված նաև կոռուպցիայի դեմ պայքար պետք է տարվի, և ամբողջ օրենսդրական դաշտը համապատասխանեցվի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում հենց օրենսդրական դաշտի փոփոխությունը բերեց ստվերային դաշտի կրճատման: Այն, ինչը որ մենք այսօր ունենք, այն հարկային բեռը, որ կա մեր երկրում, այդ պայմաններում ստվերային տնտեսության տոկոսը պետք է մեծանա: Նկատի ունեմ Հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները՝ եկամտահարկի հետ կապված, բացի այդ, մեր բարձր դրույքաչափերը և՛ ավելացված արժեքի, և՛ շահութահարկի հետ կապված: Այսպիսի կարևոր հանգամանքներ կան, բայց առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, և երկրորդ՝ դրան համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Եթե նույն համեմատությունն ենք անում Վրաստանի հետ, այնտեղ կոռուպցիա գրեթե չկա, և եթե նայում ենք Վրաստանի հարկային դաշտում ինչ է կատարվում, այնտեղ անհամեմատ ավելի թեթև է, և այդ պայմաններում հնարավոր չի, որ ստվերային տնտեսությունն ավելի բարձր լինի:

- Հայաստանում ավելի խոշորնե՞րն են ստվերում աշխատում, թե՞ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Հարաբերակցությունը մոտավորապես ինչպիսի՞ն է:

- Երկուսն էլ կան, բայց մեզ մոտ այսպիսի խնդիր կա՝ մի կողմից մեր ստվերը կառավարելի է, որովհետև դրանից իշխանության ներկայացուցիչները տեղյակ են: Ավելի կարևոր հարցադրում կա՝ թե ինչքանո՞վ է այդ ստվերը դասական առումով ստվեր: Դասական օրինակն այն է, որ տնտեսվարող սուբյեկտներն ուղղակի փորձում են իրենց տնտեսական գործունեության մեջ չերևալ, խուսափել հարկեր վճարելուց, աշխատել ստվերում, առանց իշխանության հետ համաձայնության: Եվ երկրորդը կա, երբ արդեն իշխանության գիտությամբ այդ ստվերը գոյություն ունի, սա շատ ավելի կարևոր է: Մեզ մոտ գործում է հենց վերջինը, կոռուպցիան հենց դրանում է: Մեզ մոտ ստվերի գոյությունը պայմանավորված է իշխանության գիտությամբ, և դա դասական ստվեր չէ: Հիմա մեզ մոտ եթե այս առումով ենք գնահատական տալիս, ավելի շատ խոշորներն են ստվերում: Դա շատ տեսանելի է դառնում այն դեպքում, երբ հատկապես վերջին երկու տարվա վիճակագրությանն ենք նայում՝ թե՛ ներկրումների, թե՛ տեղական արտադրության հետ կապված, երբ տեսնում ենք, որ գարեջրի արտադրությունը կամ հանքային ջրի արտադրությունը մի քանի անգամ աճել է, երբ որ դրա տակ որևէ թիվ չկա: Այստեղ խնդիրը նրանում է, որ ռեսուրսների, հատկապես հարկահավաքության հետ կապված խնդրի պատճառով ստվերից արդեն որոշ բնագավառներ դուրս են գալիս: Այսինքն՝ իշխանության կողմից կառավարելի պրոցես է սա:

- Պարո՛ն Խաչատրյան, 36% ստվերը, եթե գումարային արժեքի վերածենք, որքա՞ն կկազմի մոտավորապես:

- Եթե 11 կամ 10 մլրդ-ից հաշվենք, 3.6 - 3.7 մլրդ դոլարի կարգի գումար է անում: Հիմա եթե դրա կեսը նույնիսկ հաշվենք, որովհետև այն 15%-ը մեր նման երկրի համար բնական է, տնտեսության համախառն ներքին արդյունքի մեջ մոտավորապես 2 մլրդ դոլարի լրացուցիչ գումար է լինում: Սրանք զուտ կոպիտ հաշվարկներ են, որովհետև սրա շղթայական էֆեկտը շատ ավելի մեծ է լինում, քան կարելի է պատկերացնել:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net