Добавить новость
123ru.net
World News
Февраль
2018

Արդյոք հնարավոր չէ՞ր այլ լուծում տալ իրավիճակին, որպեսզի չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը. Սաթիկ Սեյրանյանը՝ Տարոն Մարգարյանին

0

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երևանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաև փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները:

Լրագրողական համայնքի մտահոգությունները փոխանցելով Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշել է.

«Ձեզ հետ հանդիպելու նախաձեռնությանս նպատակն է նախ և առաջ պարզաբանում ստանալ, թե որն է եղել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը և արդյոք հնարավոր չէր այլ լուծում տալ այդ իրավիճակին, որպեսզի չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը:

Կցանկանայի նաև ներկայացնել լրագրողական համայնքի օբյեկտիվ անհանգստություններն ու մտահոգությունները, որոնք առաջացել են քաղաքապետարանի տարածած այն հաղորդագրության հետևանքով, ըստ որի՝ Ձեր հանձնարարությամբ կանոնակարգվելու է լրագրողների գործունեությունը քաղաքապետարանի շենքում:

Հաշվի առնելով, որ ՏԻՄ մարմինները ընտրովի մարմիններ են և պահանջում են կատարյալ թափանցիկություն, հաշվետվողականություն, իսկ լրատվամիջոցներն էլ այն միջնորդ օղակն են, որով հասարակությունը իրազեկվում է քաղաքապետարանի և ավագանու գործունեության մասին, այս հայտարարության թյուրըմբռնումը, ոչ լիարժեք իրագործումը կարող է հասարակության և լրագրողական հանրության շրջանում, հաշվի առնելով ավագանու նիստում վերջերս տեղի ունեցած ծանր միջադեպը, ընկալվել որպես փորձ՝ խոչընդոտելու քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը, կոծկելով նիստերի ընթացքը, այդպիսով հետագայում խուսափելով աղմկահարույց որևէ այլ միջադեպից»:

Երևանի քաղաքապետը, կարևորելով հանդիպման նախաձեռնումը, անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին և քաղաքապետարանի շենքի պահպանության և անցագրային կարգը կանոնակարգելու վերաբերյալ իր կողմից տրված հանձնարարականին.

«Կարևորում եմ մեր այս հանդիպումը, քանի որ իմ հանձնարարականից հետո կարծես թյուրըմբռնում եղավ լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների շրջանում: Որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին որպես իրենց գործունեության սահմանափակում, հատկապես ավագանու վերջին նիստում տեղի ունեցածից հետո: Անկեղծ լինեմ, վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների և քաղաքապետարանի համագործակցության ձևաչափը, ինչը սակայն ոչ միայն չի խաթարելու թափանցիկության ապահովումը, այլև առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի և ԶԼՄ-ների համագործակցությունը:

Ի դեպ, եթե նկատել եք, իմ հանձնարարականը վերաբերում էր առհասարակ քաղաքապետարանի անցագրային կարգին, շենքի պահպանության հարցերին, ինչպես նաև քաղաքապետարանի և լրագրողների աշխատանքի կանոնակարգմանը:

Ինչ վերաբերում է փետրվարի 19-ին գրանցված միջադեպին, նշեմ, որ քաղաքապետարանի շենքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական պահպանության ենթակա տարածքների ցանկում է, և, ըստ այդմ, տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու՝ գոյություն ունեցող կարգը, ընդ որում, ոչ լրատվամիջոցների մեղքով: Սա հաշվի առնելով էլ լրատվական ծառայության պետը տեղում հայցել էր ներկա լրագրողների ներողամտությունը:

Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. որոշ դեպքերում հենց նաև նրանց օգնությամբ են վերհանվում որոշակի խնդիրներ, ինչը, միանշանակ, անհրաժեշտ աջակցություն է քաղաքային իշխանությունների համար:

Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիների առջև: Երևանի ավագանին էլ ընտրովի մարմին է, ու մենք պատասխանատու ենք նաև մեր ընտրողների առջև:
Միաժամանակ, ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի, ինչը հարիր չէր Երևան քաղաքի կառավարման բարձրագույն մարմին»:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետն ու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը պայմանավորվեցին Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխատանքների կազմակերպման պայմանների ստեղծման նախաձեռնությանը ներգրավել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց առաջարկներով կնպաստեն առավել թափանցիկ, հարմարավետ և արդյունավետ աշխատանքների կազմակերպմանը, որից կշահի երևանցին:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net