Հնդիկ տղամարդն ազոտական թթու է լցրել իր ամուսնության առաջարկը մերժած կնոջ վրա
Հնդկաստանի Ջայպուր քաղաքում 35-ամյա Մեհբուբ Խանը հարձակվել է 30-ամյա կնոջ վրա և նրա դեմքին ազոտական թթու լցրել, երբ վերջինս մերջել է նրա ամուսնության առաջարկը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 14-ին: Ռիկշայի վարորդը որոշել էր առաջարկություն անել Սուրբ Վալենտինի օրը: Հարձակումը ֆիքսել է առևտրի կենտրոնի վերահսկման տեսախցիկը: Ոստիկանության տվյալներով՝ թունավոր նյութն ընկել է ոչ միայն կնոջ, այլև հենց Խանի վրա:
Բժիշկների խոսքով՝ կնոջ մոտ վնասվել է դեմքի և կրծքի հյուսվածքների 15 տոկոսը: Այժմ նա գտնվում է կայուն վիճակում: Ինչպես ասել է բժիշկը, նրա մոտ վնասվածքներից մշտական սպիեր կմնան: Նրան առնվազն երկու վիրահատություն անհրաժեշտ կլինի դեմքի վերականգնման համար: Բարեբախտաբար, կենսական կարևորության օրգանները չեն վնասվել:
Նշվում է, որ հարձակման զոհ դարձած կինը որպես հավաքարար է աշխատում այդ առևտրի կենտրոնում: Նա արդեն 10 տարի ամուսնացած է և 3 երեխա ունի: Ոստիկանության տվյալներով՝ վարորդը նրան երկու տարի հետևել է և բնակվելիս է եղել նրանից ոչ հեռու: