Վինձորում մտադիր են տուգանել անօթևաններին փողոցում քնելու համար
Բրիտանական Վինձորում քաղաքում մտադիր են մինչև 100 ֆունտ ստերլինգով տուգանել փողոցում քնած անօթևաններին:
Ինչպես գրում է The Independent-ը, այս քայլն ուղղված է քաղաքում անօթևանության տեսանելիությունը նվազեցնելուն թագավորական հարսանիքին ընդառաջ:
Վինձորի և Մեյդենհեդի խորհուրդը ցանկանում է արգելել մարդկանց մուրացկանություն անել փողոցում կամ իրենց իրերն այնտեղ թողնել:
Խորհուրդը կարծում է, որ այս ռազմավարությունը փողոցում քնողների քանակը մինչև մարտի վերջ 50 տոկոսով կնվազեցնի: Այսպիսով, իշխանությունները նախապատրաստվում են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին, որը կայանալու է մայիսի 19-ին:
Առաջարկը ներառում է նաև հավելյալ աջակցություն անօթևաններին, այդ թվում և կացարան և մասնագիտական ծառայություններ կախվածություն կամ հոգեկան խանգարումներ ունեցողների համար:
Նախնական տուգանքի չափը կլինի 50 ֆունտ, իսկ վճարումն ուշացնելու դեպքում կարող է հասնել մինչև 1000 ֆունտի:
