Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես է իր նախատատը փրկել Ստալինին
Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես է իր նախատատը փրկել Իոսիֆ Ստալինին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջին:
«Իմ նախատատը՝ Թամարան, պատմել է ինձ, թե ինչպես է փրկել Ստալինին ցարական ժանդարմներից, նրան ձեռքից բռնած դուրս է բերել իր հոր՝ հարուստ ձեռնարկատիրոջ տանից, իսկ Ստալինը նրա բարությանը պատասխանել է գույքի բռնագրավմամբ և հորն ու եղբորը վերացնելով», - գրել է Սաակաշվիլին:
Այս պատմությունը նա հիշել է «Ստալինի մահը» ֆիլմի դիտման առթիվ, որին դրական գնահատական է տվել:
Ռուսաստանում այդ ֆիլմը վրդովմունքի ալիք է բարձրացրել: Ֆիլմը նայելուց հետո մի շարք քաղաքական և մշակույթի գործիչներ խնդրել են հետ կանչել ֆիլմը վարձույթում: