Սաուդացի աստվածաբանը կոչ է արել կանանց հրաժարվել աբայա կրելուց
Սաուդյան Արաբիայի առաջատար աստվածաբաններից մեկը՝ շեյխ Աբդալա ալ-Մութլակը, կողմ է արտահայտվել կանանց աբայա (ավանդական մահմեդական զգեստ) կրելուց հրաժարվելուն:
«Մուսուլմանուհիների 90 տոկոսից ավելին, որոնք հետևում են կրոնի կանոններին, աբայա չեն կրում և չգիտեն, թե դա ինչ է, այդ պատճառով էլ մենք չպետք է ստիպենք կանանց աբայա կրել»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ հեռուստատեսային հաղորդման ժամանակ ասել է Սաուդյան թագավորության Գերագույն աստվածաբանների խորհրդի անդամը:
Կառավարության կողմից նշանակված Խորհրդի անդամները կարող են ֆեթվաներ արձակել, որոնք կազմում են սաուդյան օրենսդրական համակարգի հիմնաքարը:
2015-ին արքա Սալմանի և նրա գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի իշխանության գալուց հետո Սաուդյան Արաբիայում փոփոխությունների ժամանակաշրջան է մեկնարկել, որոնք մասնավորապես վերաբերում են կանանց գործունեության մասին օրենքներին: