Ալլա Պուգաչովան առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել
Երգչուհի Ալլա Պուգաչովան չի խուսափում հասարակությանն իր բնական՝ առանց դիմահարդարման, տեսքը ցույց տալուց:
Ինչպես գրում է News.mail.ru-ն, լուսանկարը հրապարակելով՝ ՌԴ էստրադայի պրիմադոննան կից գրառել է. «Շատերը ցանկանում են տեսնել ինձ առանց դիմահարդարման, սակայն մի մոռացեք, որ ապրիլին ես 69 տարեկան կդառնամ»:
Երկրպագուներից շատերն ընդգծել են, որ ավելի երիտասարդ տարիքի կանանցից շատերն այնպիսի տեսք չունեն, ինչպիսին Պրիմադոննան: «Դուք ձեր տարիքի համեմատ շատ լավ տեսք ունեք: Դուք գեղեցկուհի եք: Դուք ցնցող տեսք ունեք, ավելի երիտասարդ, քան դիմահարդարմամբ», - գրել են երկրպագուները: