Եթե Մ. Հակոբյանի մասին հրապարակված տեղեկության մեջ իրավապահները հանցակազմ կգտնեն, նա պատրաստ է պատասխանատվություն կրել. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետի գործառույթները որևէ կապ չունեն ՀՀ ՊՆ գնումների հետ. այդ մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«ՊՆ մատակարարումներ իրականացնող հիմնական ընկերությունների ցանկն ու ապրանքների գները հասանելի են ու թափանցիկ։ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ծանոթանալով հրապարակման հետ նշեց. «Եթե իրավապահ մարմինները տվյալ լրատվամիջոցի հայտնած տեղեկություններից ելնելով կգտնեն նման հանցագործություն, ապա պատրաստ է պատասխանատվություն կրել, և հուսով է որ իրավապահ մարմինները մանրակրկիտ կզբաղվեն այս հարցով»,–ասաց նա։