Սաուդյան Արաբիայում տասնյակ ուղտերի են որակազրկել գեղեցկության մրցույթից՝ բոտեքսի պատճառով
Սաուդիան Արաբիայի անապատներից մեկում անցկացվում է «ուղտերի ավանդական գեղեցկության մրցույթը», որի ժամանակ ժյուրիի անդամները գնահատում են միասապատ կենդանիների շրթունքների, այտերի, գլուխների և ծնկների չափսն ու տեսքը:
Ինչպես գրում է Reuters գործակալությունը, մրցույթի ընթացքը դիտելու են հավաքվում տեղի բնակիչները՝ ոգեշնչելով իրենց ցեղախմբին պատկանող կենդանուն «բեմահարթակով անցնելիս»:
Այս տարի տասնյակ կենդանիներ որակազրկվել են գեղեցկության մրցույթի ժամանակ, երբ պարզվել է, որ նրանց տերերը բոտեքս են կիրառել՝ առավել գեղեցկատես դարձնելու համար:
«Ուղտը Սաուդյան Արաբիայի խորհրդանիշն է: Ժամանակին մենք այն պահում էին անհրաժեշտությունից ելնելով, այժմ պահում ենք որպես ժամանցի միջոց», - մեկնաբանել է շոուի գլխավոր մրցավարը: