«Սաութհեմփթոնն» ու «Տոտենհեմը» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)
Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ` 1:1:
15-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց «Տոտենհեմի» պաշտպան Դավինսոն Սանչեսը: 18-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Հարի Քեյնը:
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 45 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Սաութհեմփթոնը» 22 միավորով 18-րդ տեղում է:
«Սաութհեմփթոն»-«Տոտենհեմ»` 1:1
Գոլերը` Սանչես (15, ինքնագոլ) - Քեյն (18)
