«Լացիոն» դարձավ Ա Սերիայում ամենաշատ գոլ խփած թիմը, արդյունքներ (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Լացիոն» «Օլիմպիկո» ստադիոնում ընդունեց «Կիևոյին»: Խաղն ավարտվեց հռոմեական ակումբի ջախջախիչ հաղթանակով` 5:1:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, մեկական անգամ աչքի ընկան Լուիս Ալբերտոն, Բաշտուշը և Նանին: «Կիևոյի» կազմում գոլի խփեց հարձակվող Մանուել Պուչարելին:
Այս հաղթանակից հետո «Լացիոն» 43 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Բոլոնիա»-«Բենևենտո»` 3:0
«Վերոնա»-«Կրոտոնե»` 0:3
«Սամպդորիա»-«Ֆիորենտինա»` 3:1
«Սասուոլո»-«Տորինո»` 1:1
«Ուդինեզե»-ՍՊԱԼ` 1:1
