Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Արմեն Սարգսյանն Ամուլսարի հանքի շահագործմամբ երկրում դրել է դանդաղ ներգործության ական. Սիլվա Ադամյան

0

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Սիլվա Ադամյանը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությանը կտրականապես դեմ է միայն նրա համար, որ նա գործունեություն է ծավալել Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված: Ադամյանը նաև որևէ իմաստ չի տեսնում նրա և բնապահպանների միջև հանդիպում կազմակերպելու մեջ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Սիլվա Ադամյանը։

«Եվ ինչի՞ համար մենք իր հետ հանդիպենք: Եթե մարդը մինչև հիմա չի հասկացել, որ ինքը Հայաստանի տակ դանդաղ ներգործության ական է դրել՝ Ամուլսարի հանքի շահագործմամբ, իր հետ հանդիպումն ի՞նչ իմաստ ունի: Ինքը հրաժարվելո՞ւ է այդ մտքից և ասի, որ հասկացե՞լ եմ՝ ինչ եմ անում, ուր եմ տանում այս երկիրը: Եթե նման բան ասի, իհարկե, պատրաստ ենք իր հետ հանդիպելու: Ուղղակի, ես շատ լավ հասկանում եմ, որ այդ բաց նամակները, հանդիպումները դարձել են ինչ-որ ձևական գործընթաց: Բարձրաձայնում ենք, ասում ենք այսքան տարի, բայց բնապահպանների նամակը կառավարությանը, կներեք, որևէ հետևանք չեմ կարծում, որ ունենա, թեև այդքան գիտական եզրակացություններ են գրվել, այդքան լաբորատոր անալիզներ են արվել: Բայց այդ մարդը ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու վերջ: Որ հանդիպենք այդ մարդու հետ, ի՞նչն է փոխվելու… »,-ասաց բնապահպանը: 

Սիլվա Ադամյանը որպես ամփոփում նշեց, որ Ամուլսարը վերացնելու է Ջերմուկի հանքային ջրերը և նաև Սևանը՝ հաշվի առնելով, որ ստորջրյա համակարգի միջոցով թույները լցվելու են լիճ: 

Հիշեցնենք, որ «Ժամանակը» գրել էր, որ բնապահպանների շրջանում Արմեն Սարգսյանի՝ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրելը բուռն է ընդունվել. Արմեն Սարգսյանը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի իրականացնող «Լիդիան Արմենիա»-ի խոշոր բաժնետերերից է:   

Հայկական բնապահպանական ճակատի armecofront.net կայքում նշվում է, որ բնապահպան Հարութ Բրոնոզյանի նախաձեռնությամբ միջազգային փորձագետներն ավարտել և հասարակության դատին են ներկայացրել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հնարավոր հետևանքների, առաջարկությունների մասին վերջնական եզրակացությունը։ 

Փաստաթղթում նշվում է, որ հանքարդյունաբերական այս նախագիծը բնական միջավայրի վրա ազդեցության առումով բարձր ռիսկային է ինչպես շահագործման, այնպես էլ դրա դադարումից հետո երկար ժամանակահատվածում ՝ թթվային դրենաժի ու աղտոտիչների արտահոսման առկա բարձր ռիսկի, երկրաքիմիական թերի գնահատման, ջրի որակի ոչ բավարար կանխատեսումների ու ռիսկերի մեղմացման ոչ բավարար միջոցառումների և Լիդիանի՝ ոլորտում փորձ չունենալու պատճառներով։ 

Միջազգային բնապահպաններին մտահոգում են նաև Լիդիանի հրապարակային հայտարարություններն այն մասին, որ պաշարներն ամբողջությամբ օքսիդացված են, ինչը հանգեցնում է այն թյուր ենթադրությանը, թե թթվային ապարների դրենաժ (ԹԱԴ) չի առաջանա շահագործման ընթացքում կամ դրանից հետո։ 

«Այս հայտարարություններն Ամուլսարում գոյություն ունեցող իրականությանը չեն համապատասխանում, եթե այն պետք է շահագործվի ըստ նախագծի։ Լիդիանը պարտավոր է ճշմարտացի հայտարարություններ անել պաշարների՝ դրենաժ առաջացնող բաղադրիչների մասին»,-գրել են փորձագետները: 

Նշվում է նաև, որ հանքը նախատեսված է մի վայրում, որը խմելու ու գյուղատնտեսական նշանակության ջրեր է մատակարարում ողջ Հայաստանին։ Հաշվի առնելով հանքի շահագործման և դրա ազդեցության մեղմման ներկայիս պլանները՝ առկա է թթվային դրենաժի ու աղտոտիչների արտահոսման բարձր ռիսկ, որը կաղտոտի ստորերկրյա ջրերը, աղբյուրները, Արփա, Դարբ և Որոտան գետերն ու Կեչուտի ջրամբարը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net