Շվեյցարական Ցեռմատ հանգստավայրը փակվել է ձնահյուսի վտանգի բարձրացման պատճառով
Շվեյցարական Ալպերում ձնահյուսի բարձրացման վտանգ է հայտարարվել. փակվել է Ցեռմատ հանգստավայրը: Այս մասին ասվում է հանգստավայրի կայքում:
Ականատեսների տվյալների համաձայն՝ հանգստավայրային քաղաքի հետ հաղորդակցությունն ընդհատվել է շաբաթ երեկոյան: Այս տեղեկությունը հաստատվել է հանգստավայրի կայքում:
«Մենք խնդրում ենք ժամանող հյուրերին բնակվելու համար տեղ գտնել խոշոր քաղաքներում՝ Ցյուրիխում, Բազելում, Բերնում, Ժնևում կամ Լոզանում, և սպասել», - ասվում է կայքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Վալե կանտոնում, որտեղ և գտնվում է Ցեռման հանգստավայրը, ձյունակույտերի բարձրությունը հասնում է երեք մետրի:
