Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Գերմանիայի քաղաքացուն՝ ԻՊ-ի հետ կապերի համար
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Կենտրոնական քրեական դատարանը կախաղանի միջոցով մահապատժի է ենթարկել ծագումով մարոկացի Գերմանիայի կին քաղաքացուն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի կամար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի պաշտոնական հայտարարությանը:
Իրաքի Գերագույն դատական խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ, դատավոր Աբդել Սաթար Բերեքդարի խոսքով՝ մեղադրյալը խոստովանել է, որ ինքը Գերմանիայի մեկնել է Սիրիա, այնուհետև՝ Իրաք, քանի որ ԻՊ-ի անդամ է եղել:
Նշվում է, որ կինն իր հետ վերցրել է իր երկու դստրերին, որոնք ամուսնացել են խնբավորման անդամների հետ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կինը լոգիստական և այլ օգնություն է ցուցաբերել խմբավորմանը, ինչպես նաև՝ մասնակցել Իրաքի զինվորների և անվտանգության ուժերի վրա հարձակումներին:
