Ամերիկացի նկարչուհին սննդի միջոցով ստեղծում է նորաձևության էսքիզներ (լուսանկարներ)
Ամերիկյան Սան Ֆրանցիսկոյում բնակվող Գրեթչեն Յոհերսը, որը մասնագիտությամբ նկարչուհի է, ստեղծում է ուշագրավ «ֆեշն էսքիզներ»՝ օգտագործելով ամենօրյա օգտագործման մթերքները:
Ինչպես նշում է The Guardian-ը, գործի դնելով նկարչական հմտությունները, վառ երևակայությունն ու նորաձևության ոլորտում ունեցած գիտելիքները՝ 28-ամյա կինը ստեղծում է այնպիսի աշխատանքներ, որոնցով կարելի է երկար զմայլվել:
«Կարծում եմ ՝ կնոջ մարմինը կրկնօրինակում է բնության ուրվագծերը, որոնք իր հերթին ընդգծում է նորաձևությունը»,-նշել է հեղինակը:
Նա նաև մանրամասնել է, որ սննդի ոչ բոլոր տեսակներով է հնարավոր լինում էսքիզներ ստեղծել: Նկարչուհու խոսքով՝ կարտոֆիլ ֆրիի հետ որևէ գեղեցիկ բան հնարավոր չէ մտածել:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Յոհերսի աշխատանքներից մի քանիսը.
