Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Ցանկալի կլիներ թանկացումների դեմ «Ելքի» պայքարը տեղափոխվեր «էլեկտրիկ Երևանի» մակարդակի. Արշակ Սադոյան

0

Թանկացումների դեմ պայքարի անհրաժեշտություն և ցանկություն կա. շատ ավելի ցանկալի կլիներ պայքարը տեղափոխվեր «էլեկտրիկ Երևանի» մակարդակի. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Հանրային խորհրդի անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը:  

«Տեսնենք, թե «Ելք» խմբակցությունն ինչ արդյունք կտա, թեկուզ ոչ էֆեկտիվ պայքարն իր արդյունքը կարող է ունենալ, որովհետև ժամանակին ես էլ, երբ խոսում էի, ասում էին` «պարո՛ն Սադոյան, էնքանա որ խոսում ես էլի», ես պատասխանում էի, ասում էի` հլա պատկերացնո՞ւմ եք, որ չխոսամ ինչ կլինի: Գործը, իհարկե, չի հասնի լուրջ քաղաքական հետևանքների, կամ իշխանափոխության, ընդհակառակը` բոլորս էլ հասկանում ենք ինչ վիճակում է քաղաքական դաշտը, մյուս կողմից էլ` փորձը ցույց տվեց, Սասնա ծռերից հետո էլ տեսանք, որ որևիցե հեղափոխական ճանապարհի չենք, ցավոք: Այս պայքարը կարող է նույնիսկ ավարտվել, բայց «Ելքի» միջոցառումը գուցե ինչ-որ չափով գյամերը կքաշի այն մարդկանց, որոնք հենց այնպես, օգտվելով առիթից, թանկացումների են տանում»,-ասաց նա:

Արշակ Սադոյանը խնդիրը տեսնում է քաղաքական ուժի պայքարի մեջ: «Կա երկրում խնդիր, չէի ուզենա բաց տեքստով այդ բարդության մասին ասել, բայց  խնդիրը հետևյալն է` ՀՀ-ում լուրջ քաղաքական դաշտ, այսպես ասած, նախաձեռնող գործունեություն ծավալող դաշտ չկա, և գործը հասել է այնտեղ, որ քաղաքական ուժերն առանց անհարմար զգալու իրենց անվանում են այսինչի դաշինքը, այնինչի շուրջ դաշինքը՝ Ծառուկյան  դաշինք, Օհանյան դաշինք,  այսինքն՝ վաղուց բաց տեքստով ասվում է, որ ՀՀ-ում քաղաքական ուժերը ոչ թե ինչ-որ գաղափարի շուրջ են համախմբվում, այլ այնինչի համախոհների կամ կլանի շուրջ: Կլանները դառնում են կուսակցություն և այդ  կուսակցություններում է ծառապատված Հայաստանի քաղաքական դաշտը: Եվ այս պայմաններում սպասել լուրջ արդյունքի հասնող պայքար քաղաքական դաշտի  տեսակետից, կարծում եմ, պետք չէ»,-ասաց նա:

Ըստ Արշակ Սադոյանի՝ թե ինչքանով կմոբիլիզացվի ժողովուրդը, կախված է նրանից, թե ինչ խնդիր է դրված: «Եթե խնդիրը դրված է փոխել համակարգը, կամ իշխանական կառույցը, կրիտիկական զանգվածը շատ ավելի մեծ ու հզոր կազմակերպված պետք է լինի, իսկ եթե խնդիրը դրված է, որպեսզի այդ օլիգարխները, թաթալաբազները քիչ թալանեն ժողովրդին, բնական է նման խնդիրն այնպիսին է, որ աստիճանաբար մեծացող, փոքրացող հասարակություն կլինի ներկա: Բոլոր դեպքերում, թեկուզ փոքր մեկնարկային պայքարը կարևոր է և անհրաժեշտ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի անելիքներին, ապա Արշակ Սադոյանը նշեց, թե  դեկտեմբերի վերջին լուրջ քննարկումներ եղել են թանկացումների վերաբերյալ, նաև կառավարության ներկայացուցիչների, ՏՄՊՊՀ ղեկավարի հետ. նշվել է, որ շուկան մրցակցային է և թանկացումների մասով իրենք ոչինչ չէին կարող անել:

«Իհարկե, նոր տարվա շեմին պարզ դարձավ, որ շատ մթերքներ նույնպես կտրուկ թանկանում են, Հանրային խորհուրդը քննարկեց, բայց մենք իշխանական լծակներ չունենք, տա Աստված` օրենք ընդունվի և կարողանանք ինչ-որ չափով լծակներ ստանալ»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net