Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 17-18-ը նույնքան կբարձրանա:
Երևանում այսօր ցերեկը և առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը, հունվարի 15-18-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով:
