Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Արա Բաբլոյանը բարձր է գնահատում լրագրողների աշխատանքը. ԱԺ-ում կայացավ լրագրողների համար ամանորյա ընդունելությունը

0

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների, ոլորտի պատասխանատուների: 


Տոնական ընդունելության մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հադես է եկել ելույթով: Դիմելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է.


«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,


Ազգային ժողովի աշխատակազմի, ԱԺ խորհրդի անդամների եւ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ: Ցանկանում եմ, որ 2018 թվականը ձեր եւ ձեր հարազատների համար լինի առողջության, խաղաղության, երջանկության եւ բարեկեցության տարի: Ես միշտ էլ բարձր եմ գնահատել լրագրողների աշխատանքը, անկախ նրանից, թե ով ինչպիսի դիրքորոշում կամ վերաբերմունք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ:

Կարծում եմ, որ մարդկանց միջեւ փոխադարձ հարգանքը չպետք է կախված լինի տեսակետների կամ քաղաքական հայացքների տարբերությունից: Անկեղծորեն ասեմ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որպես Ազգային ժողովի նախագահ՝ հաճելի է եղել ձեզ հետ աշխատել եւ նույնիսկ ուսանելի: Ձեր արհեստավարժությունն ու անաչառությունը մեծ ազդեցություն ունեն մեզ շրջապատող իրականության օբյեկտիվ եւ ամբողջական ընկալման հարցում: Բոլորիդ մաղթում եմ, որ ձեզ մշտապես ուղղորդեն ճշմարտությունը, սերը եւ լավատեսությունը»:

Շնորհավորական իր խոսքում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը լրատվամիջոցների ներկայացուցչներին մաղթել է առողջություն, բարեկեցություն եւ բեղմնավոր աշխատանք: Անդրադառնալով խորհրդարանական իրադարձությունների լուսաբանմանը՝ Արա Սաղաթելյանը ներկայացրել է այն նախաձեռնությունները, որոնց իրականացմամբ աշխատակազմն առավել բարենպաստ միջավայր ապահովվի օրենսդիր մարմնում լրագրողների արդյունավետ գործունեության համար:

Կարդիականացվեն տեխնիկական համակարգերը, միջազգային գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները հնարավորություն կունենան համագործակցելու եւ փորձի փոխանակում իրականացնելու արտերկրի, մասնավորապես Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի մասնագետների հետ: Արա Սաղաթելյանը հավաստիացրել է, որ աշխատակազմի կողմից ամեն ինչ արվելու է նոր դերակատարություն ստանձնած խորհրդարանի գործունեության թափանցիկությունն ապահովելու համար:


Խորհրդարանում ձեւավորված բարի ավանդույթի համաձայն՝ տոնական ընդունելությանը պարգեւատրվել են մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:


Ազգային ժողովի գործունեությունն օբյեկտիվ լուսաբանելու համար ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվել են «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը, «Այսօր էյ էմ» լրատվական կայքի լրագրող Վարդուհի Ստեփանյանը, Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Նազելի Էլբակյանը, «Ասեկոսե էյ էմ» լրատվական կայքի լրագրող Արման Խարազանյանը:


ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով, պարգեւատրվել են «Հայմեդիա» լրատվական կայքի լրագրող Սեւակ Վարդումյանը, «Վեստի էյ էմ» լրատվական կայքի լրագրող Դուսյա Ղազարյանը, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության Հայաստանում թղթակից Հովհաննես Քոսյանը, «Նյուզ էյ էմ» լրատվական վերլուծական գործակալության համակարգող Արտակ Եղիազարյանը, «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող Անի Մշեցյանը, «Ֆակտոր էյ էմ» տեղեկատվական կենտրոնի լրագրող Շողիկ Գալստյանը: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net