Ավարտել է «Օսկար»-ի հավակնորդ ֆիլմերի ընտրության քվեարկությունը. թեկնածուները կհայտարարվեն հունվարի 23-ին
Ամերիկյան կինոակադեմիան հունվարի 12-ին ավարտել է «Օսկար»-ի հավակնորդ ֆիլմերի ընտրության շուրջ քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է ակադեմիայի թվիթերյան միկրոբլոգում:
Օսկարի բոլոր անվանակարգերում ներկայացված թեկնածուները կհայտարարվեն հունվարի 23-ին: Հաղթողների համար վերջնական քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 20-27-ը: Իսկ վերջնական հաղթողները հայտնի կդառնան մարտի 4-ին Լոս Անջելեսում՝ «Օսկարի» ամենամյա 90-րդ մրցանակաբաշխությանը:
