Զամբիայում մոլեգնող խոլերայի համաճարակի պատճառով պարետային ժամ է հայտարարվել
Զամբիայի մի շարք շրջաններում պարետային ժամ է հայտարարվել և արգելվել է փողոցային առևտուրը: Այս միջոցները ձեռնարկվել են խոլերայի համաճարակը կանգնեցնելու համար:
Reuters գործակալությունը մանրամասնում է, որ այս որոշումը բողոքի ցույցեր է առաջացրել երկրի մայրաքաղաք Լուսակայում, որոնք վերածվել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումների:
Նշվում է, որ անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մոտ 60 մարդու:
Հայտնի է, որ երեք ամսում խոլերայի համաճարակը դարձել է 70 մարդու մահվան պատճառ:
