Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Երեկ կեսօրին մոտ Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կա կուտակված 69 տրանսպորտային միջոց՝ 57 բեռնատար և 12 մարդատար:
