Իրանի ուսուցիչների արհմիությունը հայտարարել է, որ բողոքի վերջին ցույցերի պատճառը ներքին խնդիրներն են
Ավելի վաղ, հունվարի 5-ին անկախ արհմիություններն էին հայտարարել, թե տարիների ընթացքում բարձրաձայնել են, որ իրանցիների միջին աշխատավարձը շատ ցածր է, բայց իրենց ձայնը երբեք չի լսվել:
Այս երկու կազմակերպություններին Իրանի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչում:
Իրանի տասնյակ քաղաքներում անցած դեկտեմբերի 28-ից բռնկված և շուրջ տասն օր շարունակված բողոքի ցույցերի, անկարգությունների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, հազարից ավելի մարդ բերման էր ենթարկվել:
