Արսեն Վենգեր. Ալեքսիս Սանչեսը չի երկարաձգի պայմանագիրն «Արսենալի» հետ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի երկարաձգի պայմանագիրը:
«Սանչեսը չի երկարաձգի պայմանագիրը: Սակայն ցանկանում ենք պահել Ուիլշերին և, եթե հնարավորություն լինի, նաև Օզիլին: Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի թիմը վերակառուցել:
Ակտիվ բանակցություններ են ընթանում Մեսութի հետ: Հավանականություն կա, որ նա կմնա «Արսենալում»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Սանչեսի գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկել է Հենրիխ Մխիթարյանին փոխանակել չիլիացու հետ:
