Ճապոնիայում 92.000 հավ է ոչնչացվել՝ թռչնագրիպի վիրուսի պատճառով
Ճապոնիայի Սիկոկու կղզու վրա գտնվող Կագավա պրեֆեկտուրայում հունվարին մոտ 92.000 հավ է ոչնչացվել՝ թռչնագրիպի վիրուսի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի գյուղատնտեսության նախարարությանը հղումով։
Նախարարության տվյալների համաձայն՝ թռչունների անկումը գրանցվել է Սանուկի քաղաքի մի շարք ֆերմաներում և հարակից շրջաններում։
Թռչունների ոչնչացման գործողությանը մասնակցել է 750 մարդ, այդ թվում՝ ինքնապաշտպանության ուժերի աշխատակիցները։
Թռչնաֆաբրիկաներից մինչև 10 կմ հեռավորության վրա կարանտինային գոտի է սահմանվել, արգելվել է թռչնամսի, հավկիթների դուրսբերումը շրջանից։
