Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

ՌԴ–ի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը ոչ թե բալանսավորում, այլ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում. Դավիթ Ջամալյան (տեսանյութ)

0

Նպատակահարմարությունից ելնելով՝ ցանկալի է, որ Հայաստանը ձեռք բերի միատիպ սպառազինություն․ Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով դիտարկմանը, որ Հայաստանը սպառազինության ձեռքբերման հարցում բավականին լուրջ կախվածություն ունի Ռուսաստանից, այսպես պատասխանեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Եթե մեր զինված ուժերը հագենան տարաբնույթ, թեկուզ նույն տիպի, բայց տարբեր երկրների արտադրած սպառազինության տեսականիով, ապա արդեն մարտական իրավիճակում ներդաշնակելը, հաշվարկները, անձնակազմը ներդաշնակելը բավական բարդ կլինի: Այդ խնդիրը մենք տեսանք ադրբեջանական բանակում ապրիլյան պատերազմում: Ցանկալի է հուսալի համագործակցություն ունենալ մեկ արտադրողի հետ, սակայն դա չի նշանակում, որ մենք սահմանափակում ենք ինքներս մեզ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ առումով ռուսական սպառազինությունն արդարացրել է մեր սպասումները:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ինքը, լինելով հայ-ռուսական դաշինքի սկզբունքային կողմնակից, վստահ է, որ մենք փոխադարձաբար ենք կախված մեկս մյուսից: «Հայ-ռուսական դաշինքն անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլ նաև՝ Ռուսաստանին: Եվ դաշինքի նշանակության մեջ մենք հավասար պայմաններում ենք գտնվում․ մեզ Ռուսաստանն անհրաժեշտ է այնքան, որքան մենք Ռուսաստանին: Եթե այս թեզն առաջ ենք քաշում, և երբ փորձում ենք դետալիզացնել, ապա առաջին հերթին առաջնահերթություններից մեկը այդ համագործակցությունում սպառազինությունների ձեռքբերումն է: Ուժեղ Հայաստանը ձեռնտու է նաև Ռուսաստանին, իսկ ուժեղ Հայաստան ունենալու համար  մենք պետք է մեր շահերն առաջ մղենք, տվյալ դեպքում մեզ համար կարևոր է հենց ռուսական զենքի մատակարարումը»,- ասաց նա:

Հայ-ռուսական հարաբերություններում առկա հիմնական կնճիռը, ռազմական փորձագետի խոսքով, Ռուսաստանի կողմից զինամթերքի մատակարարում է Ադրբեջանին: Նրա խոսքով` բոլոր մյուս հարցերը սկզբունքորեն լուծելի են:

Ռուսական կողմի այն պատճառաբանություններն էլ, թե Ադրբեջանին զենք վաճառելով՝ իրենք փորձում են բալանսավորել տարածաշրջանը, Դավիթ Ջամալյանը շատ խոցելի համարեց: «Իմ կարծիքով՝ ռուսական սպառազինությունների մատակարարումը ոչ թե բիզնես նպատակ ունի, կա այդ կողմը, բայց երկրորդական է, այլ ավելի շատ Ադրբեջանին ռուսական կողմից կախման մեջ դնելու հուսահատ քայլ է դա, որովհետև եթե դուք զենք եք մատակարարում, ուրեմն դա ենթադրում է շարունակական, տևական, տարաբնույթ կապ մատակարարի հետ, և, հավանաբար, մեր գործընկերները, տեսնելով, որ Ադրբեջանը հաստատակամորեն հեռանում է ռուսական ազդեցության ոլորտից, փորձում են այդ կերպ կապվածություն ստեղծել»,- ասաց նա՝ նորից ընդգծելով, որ դա իրականում հուսահատ և արդյունք չտվող փորձ է:

Որպես իր նշածի պատճառ՝ Դավիթ Ջամալյանը բերեց այն, որ Ադրբեջանը թուրքական պետության մի ձև է: «Դրա՝ տարաբնույթ հարցերում կախվածությունը Թուրքիայից այնպիսին է, որ կտրել Թուրքիայից, սկզբունքորեն հնարավոր չէ»,- ասաց նա:  

Դավիթ Ջամալյանը նաև նշեց,որ մյուս կողմից` Ադրբեջանին զենք մատակարարելով պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում ռեգիոնում, այլ ոչ թե բալանսավորվում է տարածաշրջանը: «Ես ցինիկ մեկնաբանություններ եմ դրանք որակում՝ լինելով հայ-ռուսական դաշինքի կողմնակիցը: Ռուսական կողմի պատճառաբանություններն անհեթեթ են, որովհետև մենք ագրեսիվ նկատառումներ չունենք, ագրեսիվ նկրտումներ ունի Ադրբեջանը: Եթե դուք զենք եք մատակարարում Ադրբեջանին, ապա խրախուսում եք այդ նկրտումների կենսագործումը և լարվածության աճին եք նպաստում»,- նշեց նա:

Անդրադառնալով վերջերս քննարկման արժանացած թեմային, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունքում Հարավային Կովկասից հեռանա ռուսական զենքը, Դավիթ Ջամալյանը դրանք չափազանցված համարեց՝ նշելով, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը նոր իրողություն չէ մեզ համար:


Մանրամասները` տեսանյութում։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net