Կալիֆորնիայի հարավում ջրհեղեղների ու սողանքների զոհերի թիվը հասել է 18-ի. նահանգում տիրող իրավիճակը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավային մասում ջրհեղեղների ու սողանքների զոհերի թիվը հասել է 18-ի։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Սանտա Բարբարա շրջանի շերիֆ Բիլ Բրաունին հղումով։
Ավելի հաղ հաղորդվել է, որ տարերային աղետները խլել են 17 մարդու կյանք, տուժել է մոտ 30 մարդ։ Ուրբաթ փրկարար ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են ևս մի դի՝ 87-ամյա տղամարդու մարմին, որը մահացել է սողանքից։
Իշխանությունների հաշվարկների համաձայն՝ ավերվել է մոտ 60 տուն, վնասվել՝ մոտ 450-ը։
Երկուշաբթի օրվանից Կալիֆորնիայի հարավում հորդառատ անձրևներ են տեղում, որոշ շրջանների բնակիչներին տարհանել են։ Սակայն մարդկանցից շատերը հրաժարվել են լքել իրենց տները։
The Daily Mail-ը հրապարակել է Կալիֆորնիայի հարավում տիրող իրավիճակը պատկերող՝ օդից արված ֆոտոշարք.
