Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

«Հայկական ժամանակ». Գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկո­սով թանկանան

0

«Այս տարի գարնանը հերթական թանկացումներն են սպասվում: Այս ան­գամ խնդիրներ կառաջանան գյուղացիական տնտեսությունների համար: Բանն այն է, որ գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկո­սով թանկանան: Հայաստան թունաքիմիկատ է ներկրվում հիմնականում Չինաստանից: Չնայած չինական թունաքիմիկատները միջին որակ ունեն, սակայն շարքային ֆերմերները նախընտրում են էժան ապրանքը բարձրո­րակ և թանկ եվրոպականի փոխարեն: Չինաստանում նախորդ տարեվեր­ջին թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող գործարանները մոտ 10-20 տոկոսով թանկացրել են իրենց արտադրանքը: Պատճառը բնապահպանական ռիսկերի նկատմամբ խիստ վերահսկողությանն է: Մտա­վախության կա, որ Հայաստանում թունաքիմիկատների խոշոր ներմուծող­ները առիթից կօգտվեն և թունանյութերը կթանկացնեն ոչ թե 20, այլ մինչև 40 տոկոսով: Հայաստանում թունաքիմիկատի շուկայի շուրջ 50 տոկոսը պատկանում է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ան­վան հետ կապ ունեցող «Նատալի ագրո» ընկերությանը, որը թունաքիմի­կատ արտադրող եվրոպական հեղինակավոր ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչն է: Սակայն դրանց հետ միասին չինական թունա­քիմիկատների մի ողջ զինանոց է ներկրվում Հայաստան: Հաջորդ խոշոր ներկրողներն են «Հրաշք այգի» և «Արտագրո» ՍՊԸ-ները: Նշենք, որ հիմնա­կանում գյուղացիներն օգտվում են մոլախոտի, միջատների և սնկերի դեմ պայքարի համար նախատեսված թունանյութերից: Գյուղացիներին սպաս­վող մյուս դժվարությունը կապված է պարարտանյութի և դիզելային վառե­լիքի սուբսիդավորման վերացման հետ: Մինչև նախորդ տարի կառավա­րությունը սուբսիդավորում էր պարարտանյութի և դիզելային վառելիքի համար, սակայն նախորդ տարեվերջին որոշում կայացվեց, որ 2018 թ. սուբսիդավորում չի լինելու: Մեկ պարկ պարարտանյութի ամենացածր գինը, որ կկարողանան գյուղացիները ձեռք բերել, կլինի 7- 8 հազար դրամը՝ նախ­կին 6 հազար դրամի փոխարեն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net