Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Այս գնաճը հանգեցնելու է սոցիալական դեմպինգի՝ աղքատությունը կավելանա. Միքայել Մելքումյան

0

Հունվարի 1-ից գրանցված գնաճը հանգեցնելու է սոցիալական դեմպինգի, այսինքն՝ աղքատությունը կավելանա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Սպառողական ապրանքների գները երբ աճեցնում ես, բայց դրան զուգահեռ թոշակ և աշխատավարձ չես բարձրացնում, սոցիալական մակարդակը գցում ես, այսինքն՝ սոցիալական դեմպինգ ես անում: Այլ կերպ ասած աղքատությունն ավելացնում ես»,- նշեց նա:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ թանկացումների զսպման ամենադասական տարբերակը թոշակի և աշխատավարձի բարձրացումն է. որքան գնաճ եղավ, այնքան պետք է ինդեքսավորում լինի: Սակայն, կառավարությունը հայտարարել է, որ ո՛չ այս տարի, ո՛չ էլ առաջիկա 3 տարում թոշակի և աշխատավարձի բարձրացում չի լինելու: Գնաճի զսպման մյուս տարբերակը հարկային բեռի նվազեցումն է, բայց գործադիրը հակառակ քայլն է կատարում՝ հունվարի 1-ից հետո բարձրացնելով 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների եկամտային հարկը:

ԱԺ փոխնախագահը նշում է, որ կառավարությունն այժմ հարկային բեռը բարձրացնում է, որպեսզի բյուջեի մուտքերն ապահովի: Նրա կարծիքով՝ ալկոհոլի և ծխախոտի մասով հարկի բարձրացումը ինչ-որ տեղ ընդունելի է, քանի որ դրանք սոցիալական առումով այդքան գրավիչ ապրանքներ չեն, բայց այն ապրանքները, որոնք գնագոյացնող են, լուրջ հետևանքներ են ունենալու:

«Վառելիքային ապրանքների թանկացումն ընդհանրապես ազդելու է բոլորի վրա, դրանք գնագոյացնող ապրանքներ են: Օրինակ, եթե տաքսու վարորդներն օրական աշխատում էին ենթադրենք 3000 դրամ, հիմա գազը, որ թանկացել է, նրանք կարող են աշխատել 2200-2300 դրամ: Այսինքն՝ օրական 700-800 դրամով եկամուտը քչանում է տաքսու վարորդի: Իսկ մենք ունենք 20-25 հազար տաքսու վարորդ, այսինքն, այս խավը մեխանիկորեն աղքատանում է»,- նկատեց Միքայել Մելքումյանը:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ նախևառաջ կառավարությունն ինքը պետք է կանխատեսեր, որ աճելու են որոշ ապրանքատեսակների գները, և եթե թոշակ ու աշխատավարձ չի բարձրանում, և եկամտահարկը չի նվազում, գնաճի զսպման այլ մեխանիզմներ կիրառեր:

«Թանկացումները հանկարծակի չեն եղել, ամբողջ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին դա քննարկվում էր: Նախ` պետք էր ուսումնասիրել, թե այդ աճի մեջ հարկային բեռի ավելացման կշիռը ինչքան է, տնտեսվարողների շահութաբերության ավելացում կա՞, թե՞ ոչ: Կառավարությունը ոչ թե հանկարծակի պետք է գար և ասեր՝ վայ, այս ինչ եղավ, գները աճեցին, ի՞նչ անենք, այլ նախօրոք պետք է կանխատեսեին և զսպման տարբեր մեխանիզմներից օգտվեին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ նախևառաջ կառավարությունը պետք է փորձեր հասկանալ, թե այդ գնաճը տարածվում է բոլորի՞, թե՞ առանձին խավերի վրա: Օրինակ՝ Մելքումյանի կարծիքով՝ դիզվառելիքի թանկացումից ամենաշատը տուժելու են գյուղացիական տնտեսությունները, և պետությունը պետք է փորձի սուբսիդավորել ֆերմերներին. «Հստակ կարելի է սուբսիդավորել, և սա տարբերակներից մեկն է»:

Նա տեղեկացրեց, որ «Ծառուկյան» դաշինքը օրենքի նախագիծ է մշակել, որով նախատեսվում է եկամտահարկը նվազեցնել:

«Նա է, որ մենք հիմա մասնակի առաջարկում ենք զսպման մեխանիզմ, օրենքի նախագիծը հունվարի 15-ին ԱԺ նիստում կքննարկվի: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, հիմա տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում ենք: Օրենքի նախագիծը եկամտային հարկի նվազմանն է վերաբերում: Այսինքն, եթե դու թոշակ և աշխատավարձ չես բարձրացնում, եկամտահարկ պետք է իջեցնես, որպեսզի ինչ-որ չափով կոմպենսացնես այդ գնաճի հետևանքները»,- նշեց  Միքայել Մելքումյանը:

ԱԺ փոխնախագահը նաև հորդորում է կառավարությանը շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտներ վարքագիծն ուսումնասիրել. «Այսինքն, այս գնաճը, որ եղել է՝ որքանով է արդարացված: Պետք է լուրջ ուսումնասիրություն անել և տեսնել: Չէ որ, երբ գնաճ է լինում, իրացման ծավալները ընկնում են որպես կանոն»:

Միքայել Մելքումյանը հայտնեց, որ ակցիզային հարկի բարձրացմամբ պայմանավորված թանկացումները ոչ մի կապ չունեն ԵԱՏՄ-ի հետ: Նրա խոսքով՝ ակցիզային հարկը, եկամտահարկը, շահութահարկը, ավելացված արժեքի հարկը ՀՀ ներքին խնդիրներն են:

«ԵԱՏՄ-ն վերաբերում է միայն մաքսատուրքերին, իսկ այստեղ խոսքը ակցիզային հարկի մասին է: Եթե ԵԱՏՄ անդամ երկրներում նայենք, ապա այնտեղ նույն ձևով գնաճ չկա, ինչպես մեզ մոտ: Սա մեր ներքին Հարկային օրենսգրքի փոփոխությունն է: ԵԱՏՄ-ով պայմանավորված խոսքը մաքսատուրքերի մասին է եղել. ՌԴ-ում մաքսատուրքերն ավելի բարձր են եղել, քան Հայաստանում: Հիմա 3-5 տարի ժամկետ էր տրված դրանք քայլ առ քայլ նույն մակարդակին հասցնել»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net