ԱՄՆ-ում ավտոպիլոտ համակարգով Ford-ը վթարվել է փորձարկման առաջին իսկ օրը
Ամերիկյան Փիթսբուրգ քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որում ներգրավված է եղել ավտոպիլոտ համակարգով համալրված Ford մակնիշի նորագույն մոդելը:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ավտոմեքենան առաջին անգամ դուրս էր բերվել փորձնական երթևեկության: Նշվում է, որ վթարն ավտոպիլոտ համակարգի պատճառով չի տեղի ունեցել, այլ մեքենային բախվել է լուսացույցի կարմիր լույսի տակ անցած ֆուրգոնը:
Բախման հետևանքով Ford Fusion մակնիշի մեքենայի 4 ուղևորից երկուսը հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
