Մեկ օրում ավելի քան 230 մարդ է վերադարձել իր տուն Սիրիայում
Սիրիայում վերջին մեկ օրում ավելի քան 230 մարդ վերադարձել է իր տուն: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ասուլիսի ժամանակ հայտնել է գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:
Ռուսական կենտրոնը աշխատանքներ է տանում Սիրիայում հումանիտար իրավիճակի կարգավորման շուրջ, շարունակում է մասնակցել Սիրիայի նահանգներում ազգային հաշտեցման հանձնաժողովների նիստերին:
Նշվում է, որ վերջին մեկ օրում Դեր Զորում իր տուն է վերադարձել 201 բնակիչ, Հալեպում՝ 20, Հոմսում՝ 13:
Գեներալ-մայորի խոսքով՝ Դամասկոս նահանգի Մաալյուլա բնակավայր է հասցվել, ընդհանուր առմամբ, 2.5 տոննա կշռող հումանիտար օգնություն՝ սննդամթերք և անձնական հիգիենայի պարագաներ:
