Կյանքը՝ ժամանակից դուրս. լուսանկարիչը ցուցադրել է՝ ինչպես են ապրում բնիկ հնդկացիները 21-րդ դարում (ֆոտոշարք)
Հնդկացիները Բրազիլիայի տարածքում բնակվել են եվրոպացիների ժամանումից դեռևս մի քանի հազար տարի առաջ: Եվ նույնիսկ այսօր՝ քաղաքակրթության և նորարարությունների անդադար զարգացման դարաշրջանում, նրանց հաջողվում է պահպանել իրենց ավանդույթներն ու կենսակերպը:
Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն, բրազիլացի լուսանկարիչ Ռիկարդո Շտուկերտն այցելել է հնդկացի ցեղերի մի քանի գյուղեր և ստեղծել «Բրազիլիայի հնդկացիները» ֆոտոշարքը, որը պատկերում է բնիկների աշխարհն ու առօրյան:
Այստեղ հնդկացիները կիսաքոչվոր կենսակերպ են պարում, զբաղվում են որսորդությամբ, հավաքչությամբ և հողագործությամբ: Կանայք տղամարդկանց հավասար մասնակցում են ստորջրյա լողին և ձկնորսությանը:
Հնդկացիները պահպանում են ընտանեկան արժեքները: Ծնվելու պահից ի վեր երեխաները մասնակցում են ծնողների կատարած յուրաքանչյուր աշխատանքի: Փոքրիկներին կրում են հատուկ ծածկոցներում` փաթաթած իրենց մարմնին կամ փայտից պատրաստված շարժական մահճակալներում:
Հնդկացիներն առաջինն են սկսել քնել ցանցաճոճերում՝ թունավոր միջատների և սողունների խայթոցներից խուսափելու համար:
Երկրաբանության և վիճակագրության բրազիլական ինստիտուտի տվյալների համաձայն՝ ավելի քան 50 մլն բրազիլացի հնդկացի նախնիներ ունի:
Հայտնի է, որ շոկոլադը, փոփկորն ու ծամոնը հայտնագործել են հնդկացիները: Նրանք եգիպտացորենի հատիկներում պայթելու ունակություն են հայտնաբերել, հեվեայի (կաուչուկ) հյութը կիրառել են ծամելու համար և հնարել են «շոկոլադ» բառը:
