Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Արևմուտքի և Թուրքիայի օրակարգում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարց չկա. Կիրո Մանոյան (տեսանյութ)

0

Առաջիկա 10-15 տարիներին Թուրքիան չի դառնա Եվրամիության անդամ: ԵՄ անդամակցության հարցն այլևս ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Եվրամիության օրակարգում է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հարցին՝ ի՞նչն է փոխվել թուրք-գերմանական հարաբերություններում, ինչո՞ւ նախորդ տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքական կուրսը հնարավոր է խստացվի, բայց օրերս Գերմանիայի ԱԳ նախարարն ասաց, որ հնարավոր ամեն բան կանեն թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորման համար, Կիրո Մանոյանը պատասխանեց.

«Գերմանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ չի փոխվել: Պարզապես վերանայումներ են եղել: Պետք է ընդունել, որ Թուրքիան հաջողել է Եվրոպային ինչ-որ իմաստով պատանդ պահել՝ սպառնալով  սիրիացի գաղթականներով: 1 տարի առաջ Թուրքիան հնարավորություն էր տալիս, որ փախստականները հասնեն Եվրոպա և դա ճնշում էր Եվրոպային և հարաբերությունները վատթարացան նաև այս պատճառով: Վերանայել է իր կեցվածքը նաև Թուրքիան: Նրանք էին մեղադրական ոճով խոսում, բայց փոխեցին իրենց հռետորաբանությունը՝ հասկանալով, որ Գերմանիայի հետ չհարաբերվել չեն կարող»:

Ըստ Մանոյանի՝ Եվրոպան պատանդ է Թուրքիայի ձեռքում և դա որոշակի կեցվածք է թելադրում Արևմուտքին, ամեն դեպքում, թե՛ ԵՄ օրակարգից, թե՛ Թուրքիայի օրակարգից հանվել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդիրը: «Գուցե հատուկ հարաբերություններ լինեն, նման կարգավիճակ լինի, բայց անդամակցության հարցը, եթե ոչ առհավետ, գոնե առաջիկա 10-15 տարիների համար օրակարգից հանված է»,- նշեց ՀՅԴ-ականը:

Այս ընթացքում, ըստ Կիրո Մանոյանի, Թուրքիան դարձավ ոչ թե եվրոպական, այլ՝ ավելի իսլամական և հեռացավ եվրաինտեգրումից: «Թուրքիայի անդամակցության գործընթաց իրավականորեն կա, բայց դեֆակտո չկա: Թուրքիայում այնպիսի խնդիրներ կան, որոնց առաջ Եվրոպան աչք է փակում, բայց հայտարարում է, որ անդամակցության հարց չկա: Թուրքիան ունի Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու խնդիր, բայց ոչ անդամակցության»,- նշեց նա:

Կիրո Մանոյանն ասաց, որ Թուրքիան ցանկություն չունի զիջումների գնալ, երկրում արտակարգ իրավիճակ է, դատարանները չեն գործում, հազարավոր մարդիկ աշխատանքից ազատվում են, քաղաքացիներին ձերբակալում են և նման պայմաններում անհնար է անդամակցել Եվրամիությանը:

Խոսելով թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մասին` ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն ասաց, որ Վաշինգտոնը փորձել է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց Թուրքիան ուզում է, որ ԱՄՆ-ն բոլոր խնդիրներում, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հարցում, իր «նվագի տակ պարի», ինչն ԱՄՆ ներկայիս իշխանության համար հեշտ չէ:


Մանրամասները՝ տեսանյութում։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net