Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Արցախը մի օր համալրելու է ՄԱԿ-ի լիարժեք անդամների թիվը, միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է. Է. Շարմազանով

0

Արցախն արդեն շուրջ 26 տարի է՝ անկախ հանրապետություն է: Դե յուրե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է: Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը, թե արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակում, այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, ուստի Ադրբեջանի նախագահի կողմից Արցախյան խնդրի մասին խոսելը և դա նույնացնելը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ առնչություն չունի»,-ասաց Շարմազանովը:

Նա նաև հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահությունը, որը միակ մասնագիտական կառույցն է, որ զբաղվում է այդ հակամարտությամբ, նշել է երեք սկզբունք՝ բացի  տարածքային ամբողջականությունից՝ ինքնորոշման իրավունքի իրացման և խաղաղ կարգավորման սկզբունքը:

«Եթե տարածքային ամբողջականության կարգավորման շրջանակում լիներ, ապա ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն ինչ գործ ուներ: Մենք էլ ասում ենք՝ Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի մաս, Արցախի ճակատագիրը որոշել է Արցախի ժողովուրդը՝ հանրաքվեով, և մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել Արցախի քաղաքացիների ինքնորոշման աստվածատուր իրավունքն՝ մինչև լիակատար անկախություն: Երբ պարոն Ալիևն ասում է՝ միջազգային հանրությունը չի ճանաչել հանրաքվեն, մենք չենք ճանաչում 1991 –ին տեղի ունեցած հանրաքվեն, ես ակամայից հիշում եմ Խորհրդային Միությունը, որը չէր ճանաչում ԽՄ, մերձբալթյան երկրներում անցկացված հանրաքվեները: Նույն սեպտեմբերի 21 –ին Կրեմլը չէր ճանաչում ՀՀ անկախությունը, հիմա ո՞ւր է Խորհրդային միությունը, չկա, իսկ անկախ պետությունները կան։ Այնպես որ, Արցախը մի օր համալրելու է Հայաստանի, էստոնիայի, նախկին խորհրդային պետությունների հետ միասին ՄԱԿ-ի լիարժեք անդամների թիվը»,-ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով 2018 թվականի սպասելիքներին` Շարմազանովը նշեց, որ միակ ակնկալիքը խաղաղ կարգավորման և խաղաղ բանակցությունների միջոցով արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը հասնելն է:

Խոսելով արդեն անցած՝ 2017–ին արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրվածի մասին` Էդուարդ Շարմազանովը նշեց. «2017 –ին մենք լուրջ առաջընթաց տեսել ենք, և ասվածի  ամենաառաջին ցուցիչը լայնամասշտաբ պատերազմի բացակայությունն էր, զոհերի քանակի նվազումն է: Իհարկե, մեր ցանկությունները  շատ ավելի մեծ են, որ երբեք որևէ զինվոր չզոհվի, որևէ կրակոց շփման գծում չլինի : Դրա համար մենք պետք է մի կողմից հզորացնենք մեր անվտանգության համակարգը՝ մեր բանակը, մյուս կողմից զարգացնենք տնտեսությունը և պառլամենտական դիվանագիտությունը»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net