Իրանում հայտնել են Կասպից ծովում իրանական ռազմանավի վթարի պատճառը
Իրանի ռազմածովային ուժերին պատկանող «Դամավենդ» ռազմանավը Կասպից ծովում ծովապատնեշին է բախվել տեխնիկական անսարքության պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Իրանի նավահանգիստների և նավարկության կազմակերպության փոխղեկավար Հադի Հագշենասին:
««Դամավենդ» ռազմանավը բախվել է հիդրոտեխնիկական կառույցի Բանդար-Անզալի նավահանգստային քաղաքի մոտ տեխնիկական անսարքության պատճառով», - հայտարարել է իրանցի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով նավակ է շոռ եկել, անձնակազմի երկու անդամ տուժել է:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Իրանի բանակը հաղորդել էր տեղի ունեցած վթարի մասին: 100 մետր երկարությամբ ռազմանավը վթարի է ենթարկվել, երբ ծովը խիստ անհանգիստ է եղել, և դրա ալիքները հասել են մինչև 4 մետր բարձրության:
